Վաշինգտոնում կայացել է ՀՀ և ԱՄՆ միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    87%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    52%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Վաշինգտոնում կայացել է ՀՀ և ԱՄՆ միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստը

Վաշինգտոնում կայացել է ՀՀ և ԱՄՆ միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստը

2024 թվականի մարտի 7-8-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստը։

Նիստը համանախագահել են՝ Հայաստանի Հանրապետության կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող՝ Ռաֆայել Գևորգյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից՝ ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակի (USTR) Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրեն Ջեյսոն Բանթինը։

Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկված են եղել  ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արտաքին գործերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները։

Ամերիկյան կողմից նիստին մասնակցել են տարբեր պետական գերատեսչությունների և մարմինների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև տնտեսական և հարակից ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ առևտրային կապերի ամրապնդման, փոխադարձ առևտրի ծավալների մեծացման, արտահանման դիվերսիֆիկացիայի և խթանման, մաքսային հսկողության, Առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման, Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP), ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, արտահանման-ներմուծման գործընթացների թվայնացման, թվային վճարումների, ԱՄՆ-ից արտահանման էլեկտրոնային հայտարարագրման, ֆինանսական համակարգերի ինտեգրման, մտավոր սեփականության և աշխատանքային օրենսդրության բարեփոխումների, գյուղատնտեսական, սանիտարական և բուսասանիտարական հսկողության, առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և այլ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման, ընդլայնման և այլ հարցերի վերաբերյալ։

Նիստի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության տնտեսության վերջին զարգացումներն ու բարեփոխումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։Միջոցառման ընթացքում կարևորվել է ինչպես պետական կառույցների, այնպես էլ գործարար շրջանակների կապերի ամրապնդումը։Անդրադարձ  է կատարվել հայաստանյան պատվիրակության և ամերիկյան մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ մարտի 7-ին երկկողմ ձևաչափով կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Նիստի շրջանակներում, մարտի 7-ին, անց է կացվել «Կլոր սեղան» քննարկում՝ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham), հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների  և Հայաստանի Հանրապետության հետ առևտրային կապերի զարգացմամբ հետաքրքրված ամերիկյան բազմաթիվ գործարարների մասնակցությամբ։

Միջոցառման շրջանակներում Ամերիկայի առևտրի պալատի կողմից ներկայացվել են TIFA-ի վերջին նիստից հետո տեղի ունեցած զարգացումները, AmCham-ի անդամ կազմակերպությունների կողմից բարձրացված հարցերը, ինչպես նաև ապագա համագործակցության ծրագրերը։ Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն «պետություն-մասնավոր» ձևաչափով համագործակցության խորացման վերաբերյալ։

Նիստի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերոնշյալ բոլոր նախանշված ուղղություններով աշխատանքների հետագա շարունակականության ապահովման ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ