Տեքստիլի արտադրության ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 80 նոր աշխատետեղ. Կառավարությունը հարկային արտոնություն տվեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    48%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 8°C
    96%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    46%
    6 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    80%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    48%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    48%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    54%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.927

Տեքստիլի արտադրության ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 80 նոր աշխատետեղ. Կառավարությունը հարկային արտոնություն տվեց

Տեքստիլի արտադրության ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 80 նոր աշխատետեղ. Կառավարությունը հարկային արտոնություն տվեց

Կառավարությունը գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն տվեց «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ին: Կառավարությունը բավարարեց ընկերության հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ:

Ըստ նախագծի հիմնավորման, 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են` Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, մանվածքներն ու մնացած հումքը` Իտալիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար։ «Ալեքս Տեքստիլն» առաջիկա տարիներին շահագործման կհանձնի գերհզոր ու ժամանակակից սարքավորումներով հագեցած զուգագուլպայի նոր արտադրամաս։

Սեփականատերը խոստացել է 80 նոր աշխատատեղ՝ 167 000 դրամ միջին աշխատավարձով։

Նախնական տվյալներով՝ մինչև 2024թ նախատեսվում է արտադրել շուրջ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում, 80%-ը՝ արտահանել միջազգային շուկա` 50%-ը՝ Ռուսաստան, 30%-ը՝ ԵՄ երկրներ:

Թեմայի այլ նորություններ