Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել․ օրակարգում ՀՀ-ում սահմանված կարանտինի ընթացքում մարզպետարանի անելիքներն էին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    78%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    41%
    28 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    72%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    19 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    47%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    85%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23012
  • Դոլար = 387.321

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել․ օրակարգում ՀՀ-ում սահմանված կարանտինի ընթացքում մարզպետարանի անելիքներն էին

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել․ օրակարգում ՀՀ-ում սահմանված կարանտինի ընթացքում մարզպետարանի անելիքներն էին

Սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անց է կացրել խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը եւ կառուցվածքային ստրաբաժանումների ղեկավարները։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի լրատվության բաժնից։

Առաջին հերթին դրա օրակարգում ՀՀ-ում սահմանված կարանտինի ընթացքում մարզպետարանի անելիքներն էին, եւ հանձնարարվեց աշխատանքներ տանել անհրաժեշտ միջոցառումների, կանոնների  պահպանումը մարզում ապահովելու, բոլոր կազմակերպությունների հետ բացատրական աշխատանք տանելու ուղղությամբ։

Նոր ուսումնական տարվա մեկնարկին, բնականաբար, քննարկելով ուսումնական գործընթացին առնչվող հարցեր, մարզպետը խոսեց հանրակրթական ուսումնական հաստատություններում հակահամաճարակային կանոնների պահպանման խիստ հսկողության մասին (մարզպետարանի աշխատակիցներն այդ նպատակով շրջայցեր են կատարում), ինչպես նաեւ պահանջեց բացառել դպրոցներում հակահամաճարակային միջոցառումների համար համապատասխան նյութեր ձեռք բերելու նպատակով դրամահավաքությունը։

Քննարկվեց նաեւ COVID-19-ի դեմ պայքարում մարզի առողջապահական համակարգի ունեցած շենքային պայմանների ընդլայնման հարցը՝  հնարավոր նոր բռնկումների դեպքում առավել պատրաստված լինելու համար։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ գյուղական բնակավայրերում վառելափայտի պահանջարկին, բոլոր տարածաշրջաններում սպանդանոցների առկայության ապահովմանը, համայնքների զորահավաքային պլաններին։

Համայնքներում պետության համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին անդրադառնալով՝ Հունան  Պողոսյանը մարզպետարանի մասնագետներից կազմված աշխատանքային խմբից պահանջեց առավել հետեւողական լինել դրանց որակի վերահսկողության հարցում եւ անբարեխիղճ կապալառուների ու թերությունների առկայության դեպքում բացառել ավարտական ակտերի ընդունումը։

Թեմայի այլ նորություններ