ՌԴ-ում լրագրողը մտադիր է մարտահրավեր նետել Պուտինին և առաջադրվել ընտրություններում
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    17 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    68%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    17 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    74%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    32%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

ՌԴ-ում լրագրողը մտադիր է մարտահրավեր նետել Պուտինին և առաջադրվել ընտրություններում

ՌԴ-ում լրագրողը մտադիր է մարտահրավեր նետել Պուտինին և առաջադրվել ընտրություններում

2024-ին ՌԴ նախագահի ընտրություններում գործող ղեկավար Վլադիմիր Պուտինի հավանական մրցակիցների շարքում կա կին՝ Եկատերինա Դունցովան:

Ինչպես գրում է euronews.com-ը, Ռժև քաղաքի 40-ամյա բնակչուհին, որը մասնագիտությամբ լրագրող է և ունի երեք երեխա, քաղաքական ասպարեզում փորձ չունենալով հանդերձ, մտադիր է մարտահրավեր նետել Պուտինին:

Դունցովայի խոսքով՝ ինքը կողմ է Ուկրաինայի հետ խաղաղությանը, իշխանությունների՝ ներկայում բանտարկված քննադատներին ազատություն տալուն: Կնոջ խոսքով՝ ինքը պատրաստ է լսել քաղաքացիների մտահոգությունները, ինչը կարող է հույս տալ նրանց, ովքեր դեմ են իշխանության կենտրոնացմանը և այլախոհության ճնշմանը:

Միևնույն ժամանակ նա գիտակցում է այս ամենի հետ կապված ռիսկերը՝ օտարերկրյա գործակալ ճանաչվելուց մինչև ազատազրկում:

Պատասխանելով հարցին առ այն, թե  ինչպիսին կլինի Ռուսաստանը իր նախագահության դեպքում, Դունցովան նշել է.«Առաջին հերթին կլինի մարդկային դեմքով Ռուսաստան, խաղաղասեր, բարեկամական և հարգանքի սկզբունքներով փոխգործակցության պատրաստ Ռուսաստան: Առաջին հերթին, այդ հարգանքը պետք է տարածվի մեր երկրի տարածքի վրա։ Շատ կարևոր է հաշտեցնել այստեղ ապրող մարդկանց»։

Ինչպես նշում է euronews.com-ը, երկրորդ փուլ դուրս գալն արդեն յուրատեսակ հաղթանակ կլինի Դունցովայի համար. դա ցույց կտա, որ մարդիկ ընտրության հնարավորություն ունեն, որ երկրի ներկայիս ղեկավարի վարկանիշն այնքան էլ բարձր չէ և չի հասնում 90%-ի, ինչպես ասում են։

Այնուհանդերձ, մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ նա քիչ հնարավորություն ունի պաշտոնապես գրանցվելու որպես թեկնածու:

 

Դունցովան իր առաջադրման մասին հայտարարել է նոյեմբերի 16-ին։ Նա հանդես է գալիս Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման, ժողովրդավարական բարեփոխումների և քաղբանտարկյալների ազատ արձակման օգտին: Նրան աջակցել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում հակապատերազմական դիրքորոշում ունեցող դեմոկրատ քաղաքական գործիչներին աջակցելու նպատակով ստեղծված «Մեր շտաբը» կոչվող խումբը:

2003 թվականից Եկատերինա Դունցովան աշխատել է Ռժևի լրատվամիջոցներում, 2006-2022 թվականներին եղել է տեղական հեռուստատեսային «ՌիՏ» ստուդիայի գլխավոր խմբագիրը, իսկ 2019-2022 թվականներին՝ քաղաքային դումայի պատգամավոր։

ՌԴ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին հայտարարելուց հինգ օր անց Եկատերինա Դունցովան կանչվել է դատախազություն՝ պարզելու նրա վերաբերմունքը Ուկրաինայում պատերազմին։

Թեմայի այլ նորություններ