Օրվա ամփոփում․ հուլիսի 22-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    30 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    30 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Օրվա ամփոփում․ հուլիսի 22-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ հուլիսի 22-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

  • Ադրբեջանին ուղղվող ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ և USAID-ի ֆինանսավորմամբ մտահոգ ԱՄՆ քաղաքացիները այսօր ստորագրահավաք են սկսել պահանջելով դադարեցնել ռազմական և ֆինանսական օգնությունը, քանի որ ըստ ստորագրահավաքի հեղինակների, այդ գումարները յուրացվել և օգտագործվել են տարածաշրջանային պատերազմներ հրահրելու համար։ Ստորագրահավաքին է միացել նաև Սերժ Թանկյանը։
  • Հայկական համայնքների ներկայացուցիչների ցույցերը և բողոքի ակցիաները ադրբեջանական դեսպանատների դիմաց շարունակվում են։ Այսօր Լոս Անջելեսում հայերը կրկին ցույցի էին դուրս եկել։ Ցավոք ցույցի ընցացքում գրանցվեց նաև միջադեպ՝ ցուցարարների հեռանալիս ադրբեջանցիները հարձակվել էին հայ աղջիկների վրա։
  • Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այսօր սուր հոդված էր գրել Բաքվի սպառնալիքների և Թուրքիայի վտանգավոր կեցվածքի մասին, որում մասնավորապես դատապարտել էր ադրբեջանցիների կողմից Մեծամորի ատոմակայանը թիրախավորելու սպառնալիքը։ 
  • Ինչպես գիտեք, 2020թ. հուլիսի 16-ին Արարատի մարզի բնակչուհին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ նույն մարզի բժշկական հաստատության աշխատակցի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել և 2020թ. հուլիսի 13-ին իր նորածին դստերը 2000 ԱՄՆ դոլարով վաճառել երևանաբնակ ամուսինների: Այսօր հայտնի դարձավ, որ հարուցված գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի։ 
  • Արդարադատության նախարարությունը այսօր Երևանի կենտրոնում գործարկել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ, որը միտված է ավելի հեշտացնել մի շարք գործնթացներ և ավելի հարմար պայմաններ ստեղծել քաղաքացիների համար։ Գրասենյակում կենտրոնացված են մի շարք ծառայություններ։
  • Այսօր ուժի մեջ մտավ հունիսի 30-ին ԱԺ-ի ընդգունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր այցելել էր ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Սահմանային համայնք­ների հզորացում» համահայկական դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավա­­քված ողջ գումարն ուղղվելու է սահմանային համայնքների ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Այդ կապակցությամբ կոչով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ պետք է համախմբված ջանքերով ամրացնենք ու հզորացնենք մեր սահմանային համայնքները։
  • Ոստիկանության տարածքային բաժինների ծառայողները շարունակում են անվադողեր հավաքել ու դիրքեր ուղարկել, օրինակ Ապարանի բաժնի ծառայողների ջանքերով հավաքվել է շուրջ 1500 անվադող։
  • Այսօր տեղի էր ունեցել մի արտառոց դեպք, Երևանում շները հարձակվել էին մեքենայի վրա ու վնասել այն, Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնը համացանցում տարածվող տեսանյութի հետ կապված սկզբում հանդես եկավ պարզաբանումով, այնուհետև հայտնեց, որ ՀՈԱԿ-ի ղեկավար Հրաչյա Աղաբեկյանը աշխատակիցների հետ միասին դեպքի վայր էր ժամանել մանրամասներին ծանոթանալու համար։
  • Գիտության և արվեստի աշխարհահռչակ փառատոն STARMUS VI-ը 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երևանում գիտության շուրջ կմիավորի համաշխարհային մակարդակի գիտնականների, արվեստագետների և տիեզերագնացների։
  • ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները։
  • Չափազանցություն թող չլինի, բայց կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եզակի դեպք է տեղի ունեցել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժ է կիրառել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ։
  • ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, իսկ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում ընդգծել է տեղծված իրավիճակում ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնման խիստ կարևորությունը։

Թեմայի այլ նորություններ