Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժ է կիրառել Զարուհի Բաթոյանի նկատմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    38%
    33 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    82%
    24 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    0 կմ/ժ
  • Արարատ 26°C
    47%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    90%
    1 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    38%
    33 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    38%
    33 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    66%
    19 կմ/ժ
  • Արցախ 20°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժ է կիրառել Զարուհի Բաթոյանի նկատմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժ է կիրառել Զարուհի Բաթոյանի նկատմամբ

2020 թվականի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր 2019թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում չի հայտարարագրել իր եկամուտները:
Ի պատասխան Հանձնաժողովի՝ բացատրություններ ներկայացնելու խնդրանքին՝
Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ իր կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը՝ պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր լրացման ենթակա և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք։ Այդ հիմքով Զարուհի Բաթոյանը խնդրել է իր եկամուտները չհայտարարագրելը դիտարկել որպես զուտ տեխնիկական բացթողում և թույլատրել 2018 թվականի տարեկան հայտարարագրում կատարել ուղղում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում նշել 7 515 233 ՀՀ դրամ։
Այնուամենայնիվ, Հանձնաժողովը վերահաստատել է, որ հայտարարագրման ենթակա տվյալները հայտարարագրելիս բոլոր դաշտերը, առանց որևէ բացառության, պարտադիր են ենթակա են լրացման:
Տուգանքը վճարելուց հետո Զարուհի Բաթոյանին տրամադրվելու է 7 աշխատանքային օր՝ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձնանց 2018 թվականի տարեկան հայտարարագրի «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում համապատասխան ուղղում կատարելու համար:
 
 
 

2020 թվականի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել...

Опубликовано CPC Armenia / Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Среда, 22 июля 2020 г.

Թեմայի այլ նորություններ