Նոր ձերբակալություններ Հրանտ Դինքի սպանության գործով
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    52%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    62%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Նոր ձերբակալություններ Հրանտ Դինքի սպանության գործով

Նոր ձերբակալություններ Հրանտ Դինքի սպանության գործով

Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կալանավորել 2 անձի, որոնք կապ ունեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետ՝ գրում է Anadolu Agency-ն:

Դատարանի վճռից հետո Թուրքիայի անվտանգության մարմինները հետաքննել են հետախուզության նախկին սպա Վեյսալ Շահինին:

Ստամբուլի քրեական դատարանը Վեյսալ Շահինին և Վոլքան Շահինին մեղավոր է ճանաչել սպանության մասին նախապես իմանալու համար և երկուսին ձերբակալման օրդեր է տվել՝ ավելացնելով, որ նրանք «կարճ ժամանակ են անցկացրել կալանքի տակ»:

Անվտանգության մարմինները Վեյսալ Շահինին ձերբակալել են Թուրքիայի Ադանա նահանգում և տեղափոխել Ստամբուլի դատարան, որտեղից էլ նրան ուղարկել են բանտ:

Դինքը, որն այն ժամանակ պոլսահայ «Ակոս» օրաթերթի գլխավոր խմբագիր էր, սպանվել է իր գրասենյակի մոտ՝ 2007 թվականի հունվարի 19-ին:

Թեմայի այլ նորություններ