Նիդերլանդների ազգային ոստիկանության ներկայացուցչի հետ քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    3 կմ/ժ
  • Արարատ 15°C
    75%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    85%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

Նիդերլանդների ազգային ոստիկանության ներկայացուցչի հետ քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հարցը

Նիդերլանդների ազգային ոստիկանության ներկայացուցչի հետ քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հարցը

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մարտի 6-ին հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության Արևելյան Եվրոպայի կապի սպա Հանս Հաուվենի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից:
 
Նիդերլանդական կողմի ներկայացուցիչներին Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ ոլորտում արդեն իսկ գրանցած հաջողությունները և առաջիկա անելիքները։
 
Նիդերլանդների ազգային ոստիկանության ներկայացուցիչը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ընթացող բարեփոխումների նկատմամբ և բարձր է գնահատել ՀՀ Կառավարության և ներքին գործերի նախարարության վճռականությունը՝ բարեփոխումներ իրականացնելու գործում։
 
Ոստիկանության բարեփոխումները քննարկելիս կողմերը հատուկ անդրադարձել են Ոստիկանության գվարդիայի ձևավորմանն ու ստորաբաժանման ապագա ծառայողներին նիդերլանդական փորձին ծանոթացնելու հնարավոր տարբերակներին։
 
Կողմերը հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում պայմանավորվածություն են ձեռք բերել դիտարկելու Ոստիկանության գվարդիայում բանակցություններ վարող հատուկ անձնակազմի կարողությունների զարգացման և վերապատրաստման շրջանակում համագործակցության հնարավորությունը, ինչը թույլ կտա առավել մասնագիտացված և կատարելագործված հատուկ կարողություններով ստորաբաժանում ունենալ:
 
Արփինե Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել նիդերլանդական կողմին՝ համայնքային ոստիկանության ձևավորման գործում ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ համագործակցության դրական փորձի հաջողությունը հնարավոր կլինի կրկնել համատեղ այլ ծրագրերի շրջանակում։
 
Բարեփոխումների համատեքստում կողմերը քննարկել են նաև երկկողմ հնարավոր համագործակցության այլ ուղղություններ։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ որպես առաջնահերթություն կենտրոնանալով մասնավորապես Ոստիկանության գվարդիայի ձևավորման շրջանակներում համագործակցության վերոնշյալ ուղղության վրա։

Թեմայի այլ նորություններ