Նախատեսվում է ներդնել նոր` տիպային պայմանագրերի ձեւ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    91%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    69%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21943
  • Դոլար = 388.501

Նախատեսվում է ներդնել նոր` տիպային պայմանագրերի ձեւ

Նախատեսվում է ներդնել նոր` տիպային պայմանագրերի ձեւ

Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում եւ ներդնել նոր պայմանագրային ձեւ, որը վերցված է ամերիկյան համանման կարգավորումների օրինակով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանը` նշելով, որ նման պայմանագրերն անգլերեն հապավումով  կոչվում են ՍԵՅՖ/SAFE պայմանագրեր, այսինքն` ապագայի կանոնադրական կապիտալ ստանալու նպատակով պարզ համաձայնագիր:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Սա, ըստ էության, որոշակի պայմանագրի  տիպային  ձեւ է, որը սկսնակ կազմակերպությունների համար շատ կարեւոր դեր է ունեցել ԱՄՆ-ում: Խոսքն այն մասին է, որ սկզբնական փուլում ներդրողը կարողանա պայմանավորվել կազմակերպության հետ եւ այդ պայմանավորվածության արդյունքում այդ պահի դրությամբ չստանալ բաժնեմաս, բայց ապագայում, եթե որոշակի իրողություններ վրա հասնեն, այսինքն` եթե տեղի ունենա, օրինակ, այդ կազմակերպության ցուցարկում, կամ տեղի ունենա այդ կազմակերպության որոշակի ներդրումների ներգրավում, ապա արդեն, նախապես պայմանավորված չափաբաժնով  բաժնեմասեր ստանա առաջին ներդրողը: Այսինքն` այս կարգավորումը կնպաստի, որ մեր  սկսնակ կազմակերպությունները համապատասխան հնարավորություն ունենան «հրեշտակային» ներդրումներ ներգրավելու»,- պարզաբանել է զեկուցողը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվի զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերություններում` ստարտափներում, օտարերկրյա ներդրումներ կատարելու համար պարզ եւ հասկանալի գործիք: Այդ գործիքի իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողների ներգրավմանը, զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերությունների միջեւ ծագող իրավահարաբերությունների հստակ կարգավորմանը,  կայունությանն ու կանխատեսելիությունը:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Թեմայի այլ նորություններ