ՄԻՊ-ը ուսումնասիրության ընթացակարգ է նախաձեռնել թափառող շների՝ մարդկանց վրա հարձակումների առնչությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    33 կմ/ժ
  • Լոռի 18°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    68%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    17 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    74%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    32%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

ՄԻՊ-ը ուսումնասիրության ընթացակարգ է նախաձեռնել թափառող շների՝ մարդկանց վրա հարձակումների առնչությամբ

ՄԻՊ-ը ուսումնասիրության ընթացակարգ է նախաձեռնել թափառող շների՝ մարդկանց վրա հարձակումների առնչությամբ

Երևանում և ՀՀ մարզերում թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ, հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ թափառող շները մարդկանց լուրջ վնասվածքներ են պատճառել։ Ավելին, դպրոցի ճանապարհին առկա աղբակույտի շուրջը թափառող 5 շների հարձակման հետևանքով արձանագրվել է երեխայի մահվան դեպք։

Հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների վտանգավորության աստիճանն ու խնդրի

հրատապությունը՝ Պաշտպանը, ինչպես յուրաքանչյուր դեպքով, այնպես էլ համակարգային հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ է հասցեագրել իրավասու մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ մարդկանց վրա թափառող շների հարձակման դեպքերը կանխելու ուղղությամբ պետությունը պետք է մշակի ավելի արդյունավետ և գործուն մեխանիզմներ, որոնք առավելագույնս կնպաստեն խնդրի լուծմանը և կապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Ընդ որում, նշված միջոցառումները պետք է կրեն համալիր բնույթ: Այս տեսանկյունից կարևոր է նաև համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովումը։

Խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ու մասնագիտական քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ»,- նշվում է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ