Մենք պատրաստ ենք իշխանության հետ պատասխանատվություն կրել այն հետևանքների համար, որոնք կարող է կրել մեր հանրությունը. Արման Բաբաջանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    84%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Մենք պատրաստ ենք իշխանության հետ պատասխանատվություն կրել այն հետևանքների համար, որոնք կարող է կրել մեր հանրությունը. Արման Բաբաջանյան

Մենք պատրաստ ենք իշխանության հետ պատասխանատվություն կրել այն հետևանքների համար, որոնք կարող է կրել մեր հանրությունը. Արման Բաբաջանյան

Մենք գտնում ենք, որ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ավելի ծանր ու բարդ է լինելու Ադրբեջանի ու Ռուսաստանի համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա նկատեց, որ անվտանգային խնդիրները վերջին օրերին տարածաշրջանում առավելևս սրվել էին։

«Իհարկե համար մեկ երաշխավորը մեր բանակն է, և մենք պետք  է,մեր բանակի դերը, բանակ-պետություն հասկացությունը գերկարևորնեք»,-ասաց նա: Արամ Սարգսյանը նշեց, որ Եվրոպան ճանաչում է Հայաստանի սահմանները, իսկ մեր ռազմավարական գործընկերը չի ճանաչել:

2020 թվականից Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ իշխանություններից, մասնավորապես Փաշինյանից, պահանջում են Մեղրիի միջանցք։ Եթե Փաշինյանը տվող լիներ, մինչև հիմա տված կլիներ, տվողները ովքեր են՝ դա ակնհայտ երևում է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Նախկին երեք նախագահներն իրենց տեսակետն ասել են այդ միջանցքը տալու-չտալու, այդ միջանցքով խնդիրներ լուծելու առումով։ Փաշինյանն ասել է՝ ոչ, դա ինձ համար կարմիր գիծ է, դրա համար ես այդտեղ հետդարձի ճանապարհ չեմ տեսնում:

Անցած տարի մենք թուղթ ենք ստորագրել, որտեղ ասել ենք, եթե ինքը գնում է այս ճանապարհով  մենք իրեն օգնում ենք, եթե հետքայլ  է անում, մենք դառնում ենք իր ամենաուժեղ քննադատը, փողոց էլ դուրս կգանք, դրոշներ էլ կհանենք, ճանապարհ փակելն էլ ինքը սովորոցրել է, կփորձենք դա էլ անենք, թեև ես միշտ դեմ եմ եղել դրան»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի ամենամեծ առավելությունը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ այն է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է:

Ռուսաստանի գործընկերները, որոնք  կարծում էին, որ այս օրակարգը միայն իշխանական օրակարգ է, մենք ցույց ենք տալիս, որ այս օրակարգը ունի լայն քաղաքական, հասարակական  աջակցություն: Այս մամուլի ասուլիսին ասաց  «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով  Եվրոպայի հետ համագործակցության խորացման  օրակարգի շուրջ համախմբմանը:

«Եթե այդ օրակարգով հանդես է եկել իշխանությունը, մենք ցույց ենք տալիս մեր անվերապահ զորակցությունը այդ համակարգին և իշխանության գործընկերներին»,- ասաց նա:

Նա նշեց, որ այդ օրակարգը ուղերձ է նաև ներքին գործընկերներին, որոնք պայքարելու են դրա համար:

«Այս օրակարգը ուղերձ է նաև արևմտյան գործընկերներին, որոնք կարծում էին, որ այստեղ միայն իշխանության վրա է մնում պատասխանատվության բեռը. ոչ, մենք պատրաստ ենք իշխանության հետ պատասխանատվություն կրել այն հետևանքների համար, որոնք կարող է կրել մեր հանրությունը տարբեր ուղղություններով՝ ներքին, արտաքին սպառնալիքների տեսքով»,- ասաց նա և վստահություն հայտնեց, որ իրենց շրջանակն ընդլայնվելու է:

Թեմայի այլ նորություններ