Մասիս համայնքում ավազի ապօրինի արդյունահանում է իրականացվել. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ընկերության տնօրենի նկատմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    71%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Մասիս համայնքում ավազի ապօրինի արդյունահանում է իրականացվել. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ընկերության տնօրենի նկատմամբ

Մասիս համայնքում ավազի ապօրինի արդյունահանում է իրականացվել. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ընկերության տնօրենի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «ՌԵՎԻՎԱԼ» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Գ.Է.-ի նկատմամբ՝ ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալու պայմաններում, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար: Այս մասին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից:

«Քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Է.-ն, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի պահանջը, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ մոտ 3000 խմ ծավալով օգտակար հանածո (ավազ):

Գ.Է.-ն, արդյունահանված ավազի 1 խմ-ն 9000 դրամով, իսկ ընդհանուրը՝ 27 մլն դրամով, ընկերության աշխատակից Ա.Մ.-ի միջոցով, իրացրել է տարբեր անձանց՝ չվճարելով 500 հազար դրամ պետական տուրքն ու ընդերքն օգտագործելու նպատակով թույլտվության համար նախատեսված 5 մլն դրամը: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ