Լարսի հատվածում ռուսական կողմից հայ վարորդներին ասե՞լ են, թե չեք կարողանալու արտահանել․ նախարարը՝ տարածվող լուրի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    17 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    68%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    17 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    74%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    32%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

Լարսի հատվածում ռուսական կողմից հայ վարորդներին ասե՞լ են, թե չեք կարողանալու արտահանել․ նախարարը՝ տարածվող լուրի մասին

Լարսի հատվածում ռուսական կողմից հայ վարորդներին ասե՞լ են, թե չեք կարողանալու արտահանել․ նախարարը՝ տարածվող լուրի մասին

Հայաստանը բոլոր ուղղություններով պետք է ավելացնի իր առևտրաշրջանառությունը։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը։

«Այլ երկրների հետ խոսակցություններ մշտապես եղել են ու կլինեն։ Վարչապետի վերջին այցը Եգիպտոս էր, դա ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական շատ մեծ բաղադրիչով այց էր։ Հանդիպումներ եղել են գործարարների հետ։ Մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք, եթե ուզում ենք ուժեղացնել մեր պետության դիմակայությունը։ Մեր պետությունը պետք է աշխարհի բոլոր անկյունների հետ տնտեսական կապ ունենա»,- նկատեց նա:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Լարսի հատվածում ռուսական կողմից հայ վարորդներին ասել են, որ չեն կարողանալու իրենց ունեցածը արտահանել, պատասխանը պետք է ՀՀ իշխանությունները տան, նախարարը նշեց․ «Ես պաշտոնապես այդպիսի տեղեկատվություն չեմ ստացել»։

Թեմայի այլ նորություններ