ԿԳՄՍՆ-ն ու ՀԱՕԿ-ը միասին են նախապատրաստվում Օլիմպիական խաղերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    78%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    87%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

ԿԳՄՍՆ-ն ու ՀԱՕԿ-ը միասին են նախապատրաստվում Օլիմպիական խաղերին

ԿԳՄՍՆ-ն ու ՀԱՕԿ-ը միասին են նախապատրաստվում Օլիմպիական խաղերին

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ աշխատանքների միջոցով նախապատրաստվում են Փարիզի Օլիմպիական խաղերին:

«Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ մենք համագործակցում ենք ՀԱՕԿ-ի հետ: Միասին պետք է գնանք դեպի Փարիզ-2024: Մեր միջին թիմը, որով մասնակցել ենք Օլիմպիական խաղերին, կազմվել է մոտ 20-25 մարզիկից: Կարծում եմ այդ թվի շուրջ էլ այս տարվա հավաքականը կկազմվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վերջինիս հույս հայտնեց, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա ոչ թե մեկ, այլ մի քանի օլիմպիական չեմպիոն:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի ափին: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024):

Թեմայի այլ նորություններ