ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    52%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    52%
    13 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.927

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Արցախում:

Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի, Արցախի հանրակրթական դպրոցների տնօրենների, Արցախի գիտական կենտրոնի անձնակազմի, նախարարության սպորտի վարչության աշխատակիցների և սպորտդպրոցների տնօրենների,  ինչպես նաև  մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:

Օրակարգի առանցքային հարցերից է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած  տարածքներում հուշարձանների ֆիզիկական և տեղեկատվական անվտանգության խնդիրների քննարկումը` հաշվի առնելով, որ Ադրբեջանն ագրեսիվ ապատեղեկատվական քաղաքականություն է վարում՝ հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելով որպես ալբանական մշակույթ: ՀՀ և ԱՀ պատասխանատուները քննարկումներ կունենան համաշխարհային մշակութային ժառանգության անվտանգության խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների հետ՝ աշխատելով միասնական օրակարգի ձևավորման և  հնարավոր մշակութային ոտնձգությունների կանխարգելման շուրջ:

Օրակարգային են նաև կորսված գրադարանային հավաքածուների վերականգնման, թանգարանային և թատերահամերգային համագործակցության խնդիրները:

Կքննարկվի նաև Հայաստանի Հանրապետությունում գործող որոշ մարզադպրոցների՝ Արցախի Հանրապետությունում մասնաճյուղեր բացելու հարցը:

Թեմայի այլ նորություններ