Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ գործակալության միջև անվտանգ կապուղու մասին համաձայնագրին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    17 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    68%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    17 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    74%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    32%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ գործակալության միջև անվտանգ կապուղու մասին համաձայնագրին

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ գործակալության միջև անվտանգ կապուղու մասին համաձայնագրին

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում  ընդունեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծով նախատեսվում է Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Օրինագծում ասվում է. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին»։

Թեմայի այլ նորություններ