Կապանից արված տեսանյութը հին է և նկարահանվել է հայ օգտատիրոջ կողմից
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 17°C
    44%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    65%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    59%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Կապանից արված տեսանյութը հին է և նկարահանվել է հայ օգտատիրոջ կողմից

Կապանից արված տեսանյութը հին է և նկարահանվել է հայ օգտատիրոջ կողմից

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը ժամեր առաջ «Ադրբեջանցի Փոլադը բացել է կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժ է տարածել, որում ներկայացվում է, թե իբր ազգությամբ ադրբեջանցի Փոլադը առանց որևէ արգելք մուտք է գործել Կապան քաղաք և այնտեղի նախկին ադրբեջանցի բնակիչների խնդրանքով վերջիններիս ցուցադրել է իրենց նախկին տները։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» պարզեց, որ տեսանյութի իրական հեղինակը ոչ թե ադրբեջանցի Փոլադ Փոլադովն է եղել , այլ ազգությամբ հայ, Կապանի բնակիչ Արթուրը։ Տեսանյութը առաջին անգամ  հրապարակվել է հունիսի 8-ին՝  հեղինակին պատկանող «Art VOYAGE ПУТЕШЕСТВИЕ»  յութուբյան  ալիքում։ Վերջինիս յութուբյան ալիքը ստեղծվել է 2 տարի առաջ, որտեղ հրապարակվել են հիմնականում Կապանի մասին տեսանյութեր։

Հավելենք նաև, որ ադրբեջանական խմբերից մեկում  «5-րդ ալիքի» հերոս, ադրբեջանցի Փոլադ Փոլադովը,  անդրադառնալով իր մասին պատրաստված ռեպորտաժին, գրել է՝

 «Հայկական հեռուստաալիքները անհանգստացել են իբր ես գնացել եմ Կապան նկարահանումներ եմ արել»։

Այսպիսով, անգամ ադրբեջանցի օգտատերն ինքն է հերքել իր՝ Կապանում լինելու և տեսանյութը պատրաստելու մասին պնդումը։


Թեմայի այլ նորություններ