ԵԱՏՄ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության հիմնախնդիրները պատգամավորների ուշադրության կենտրոնում էին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    17%
    19 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    48%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    68%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    69%
    14 կմ/ժ
  • Արարատ 28°C
    24%
    21 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    17%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    59%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    17%
    19 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    35%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    49%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

ԵԱՏՄ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության հիմնախնդիրները պատգամավորների ուշադրության կենտրոնում էին

ԵԱՏՄ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության հիմնախնդիրները պատգամավորների ուշադրության կենտրոնում էին

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 11-ի նիստում Արմեն Գեւորգյանի նախագահությամբ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրները ՀՀ գործարարների համար» հարցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ 2020 թ. նոյեմբերին ընդունված որոշման համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան հավասար իրավունքներ պետական եւ մունիցիպալ գնումներին մասնակցության համար: Այս հարցում մեր տնտեսվարողները չեն ունեցել համահավասար իրավունք ինչպես ՌԴ տնտեսվարողները եւ որոշում է կայացվել 10 ոլորտներում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարողներին տալ համահավասարության իրավունք: Որոշակի ծագման կանոններ են խստացվել ու հստակեցվել, մասնակցության իրավունք ստանալու համար որոշակի պայմաններ են սահմանվել, հատուկ ռեեստր է գործում: Վերոնշյալ ոլորտներն են՝ հաստոցաշինություն, մեքենաշինություն, կահույքի եւ փայտամշակման արդյունաբերություն, երկաթուղային մեքենաշինություն, կոմպրեսորային եւ սառնարանային արտադրություն, թեթեւ քիմիական արդյունաբերություն եւ նավաշինություն: Ըստ փոխնախարարի՝ մեր երկիրը թեեւ չունի նման արտադրական հզորություններ, սակայն մեր կողմից սա օգտագործվում է նաեւ ռազմավարական դիրքավորման տեսանկյունից՝ որպես ներդրումների ներգրավման միջոց:

Նշվել է, որ մի շարք աշխատանքներ ենք իրականացվել, այդ թվում՝ իրազեկման. տնտեսվարողներին ներկայացվել է ընթացակարգը:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանի գնահատմամբ՝ ԵԱՏՄ համատեքստում այս ուղղությունը մեծ ներուժ ունի, եւ պետք է ջանքեր գործադրվեն, որ մեր գործարարներն այս հնարավորությունից լիարժեք օգտվեն:

Պատգամավորների հարցերն առնչվել են գնումների ընթացակարգերին, ԵԱՏՄ շուկայում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերին, տեխնիկական կարգավորումներին, հայկական ընկերությունների՝ ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումներին մասնակցության վիճակագրությանը: Հարցերի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Վարոս Սիմոնյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նշվել է, որ հայկական ընկերությունները մրցույթներում հաղթող են ճանաչվում հիմնականում Բելառուսում եւ Ռուսաստանում, իսկ Հայաստանում՝ ՌԴ տնտեսվարող սուբյեկտները:

Արմեն Գեւորգյանը բարձրացրել է, մասնավորապես, բանկային երաշխիքի, ապրանքի ծագման եւ էլեկտրոնային ստորագրության խնդիրները՝ նշելով, որ դրանք լուրջ խոչընդոտներ են գործընթացի ամբողջական կազմակերպման համար: Նա նշել է, որ հանձնաժողովի անդամներից ստացված գրավոր առաջարկները կամփոփվեն եւ կուղարկվեն Կառավարություն:

Թեմայի այլ նորություններ