Հայկ Մարությանը պատրաստվում է օգոստոսին տրանսպորտի սակագնի վերանայման դեմ շարժում սկսել
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Հայկ Մարությանը պատրաստվում է օգոստոսին տրանսպորտի սակագնի վերանայման դեմ շարժում սկսել

Հայկ Մարությանը պատրաստվում է օգոստոսին տրանսպորտի սակագնի վերանայման դեմ շարժում սկսել

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով հիմնել է «Նոր ուժ» կուսակցությունը, պատրաստվում է օգոստոսին մայրաքաղաքում տրանսպորտային ուղևորափոխադրման նոր սակագների դեմ շարժում սկսել: Մարությանն այս մասին ասաց կուսակցության հիմնադիր համագումարի շրջանակում լրագրողների հետ զրույցում: 

«Մենք օգոստոսին պատրաստվում ենք այդ շարժումը սկել: 2013–ին, երբ շարժումը սկսեցինք, միայն ես չէի, ամեն մեկս իր անելիքն արեց, բոլոր երևանցիները համախմբվեցին այդ գաղափարի շուրջ՝ անգամ այն իշխանության օրոք, որտեղ շատ դժվար էր մի որոշում չեղարկել, որն իշխանությունը հստակ որոշել էր»,–ասաց Մարությանը:

Ըստ նրա՝ շարժումը նախապատրաստում են սկսել օգոստոսի վերջին: 

«Եթե երևանցիները բոլորը միանան, եթե համաձայն են, որ այդ կոնսենսուսը, որ ձևավորվել է քաղաքացիների ու քաղաքային իշխանությունների միջև, որ մեկ տոմսի արժեքը պետք է լինի 100 դրամ, խախտվում է, և դա անընդունելի է, ապա նրանք չեն կարող բարձրացնել: Այդ դեպքում գործընթացն այնպես կտանենք, որ իրենք չեն կարողանա բարձրացնել: Բայց, եթե ժողովուրդը հաշտ է այս որոշման հետ, այդ դեպքում ինչ ուզում ես արա, ոչինչ չի լինի»,–նշեց Մարությանը:

Երևանի ավագանին մարտի 12–ին ընդունել է տրանսպորտի սակագնի վերանայման մասին նախագիծը: Որոշումն ուժի մեջ Է մտնելու սեպտեմբերի 1-ից:

Թեմայի այլ նորություններ