Իսրայելի զինվորականները կրկին կրակ են բացել Գազայում մարդասիրական օգնության սպասողների վրա. WAFA
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    81%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    55%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Իսրայելի զինվորականները կրկին կրակ են բացել Գազայում մարդասիրական օգնության սպասողների վրա. WAFA

Իսրայելի զինվորականները կրկին կրակ են բացել Գազայում մարդասիրական օգնության սպասողների վրա. WAFA

Իսրայելցի զինվորականները կրկին կրակ են բացել մարդասիրական օգնության սպասող  պաղեստինցիների վրա: Այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

Ըստ առողջապահական համակարգում գործակալության աղբյուրների՝ սպանվել է մի քանի տասնյակ մարդ։

Նշվում է, որ հարվածը հասցվել է մարտի 3-ին Գազա քաղաքի Քուվեյթի ուղեբաժանքի շրջանում հավաքված մարդկանց, որոնք սպասում էին ալյուր տեղափոխող բեռնատարներին։ Զոհերի և վիրավորների մասին ստույգ տվյալներ առայժմ չկան։

Իսրայելի պաշտպանության բանակն առայժմ չի մեկնաբանել այս հաղորդումները։

Սա առաջին նման միջադեպը չէ անկլավում։ Փետրվարի 29-ին, պաղեստինյան առողջապահության նախարարության տվյալներով, Գազա քաղաքի հարավ-արևմտյան մասում մարդասիրական օգնության բաշխմանն սպասող բազմությանն իսրայելական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է 117 մարդ, վիրավորվել՝ 760 մարդ։ Իսրայելը հայտարարել է, որ մարդկանց մեծ մասը զոհվել է հրմշտոցի ժամանակ և բեռնատարների տակ ընկնելու հետևանքով։ Ըստ իսրայելական կողմի՝ իսրայելցի զինվորները, որոնք հսկում էին տարածքը, նախազգուշական կրակոցներ են արձակել ամբոխի ուղղությամբ, քանի որ իրենց վտանգված են զգացել:

Թեմայի այլ նորություններ