ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 17°C
    44%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    65%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    59%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22055
  • Դոլար = 388.501

ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, այս տարի Covid-19-ով պայմանավորված, անցկացվել է հեռավար։
 
«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին է արժանացել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Մրցանակը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Շնորհավորելով բոլոր դափնեկիրներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ իր համար մեծ պատիվ է «Համագործակցության աստղեր» մրցանակը հանձնել Սվետլանա Նավասարդյանին: Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել անվանի դաշնակահարին՝ նրա արվեստի բարձր պրոֆեսիոնալիզմի և կատարած աշխատանքի համար:
 
«Այս մրցանակն ավելի հեղինակավոր է դափնեկիրների շնորհիվ»,- ասել է Արա Խզմալյանը և հավելել, որ այսպիսի միջոցառումները մշտապես նպաստում են մեր երկրների միջև փոխհամագործակցությանն ու փոխըմբռնմանը, երկրների միջև հումանիտար կապերի ամրապնդմանը:
 
Ստանալով մրցանակը՝ Սվետլանա Նավասարդյանը ողջունել է մասնակիցներին և նշել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին, որի նպատակը համամարդկային արժեքների հաստատումն է, որոնք անխուսափելիորեն պաշտպանում են գեղեցիկը: «Ես ուրախ եմ, որ գեղեցիկը ստեղծելու մեջ նաև իմ ներդրումն ունեմ»,- հավելել է Ս. Նավասարդյանը և բոլոր դափնեկիրներին մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր երկրների միջև մշակութային կապերի զարգացման:
 
«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակը սահմանել է 2009 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդի Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
 
Այն ամեն տարի շնորհվում է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչներին՝ մշակույթի և արվեստի, գիտության և կրթության, հումանիտար գործունեության բնագավառներում՝ նշանակալի ձեռքբերումների համար:

Թեմայի այլ նորություններ