ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Հռոմի ստատուտը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    71%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Հռոմի ստատուտը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին

ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Հռոմի ստատուտը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել, որտեղ ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 9-14-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի (5 օրվա) վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի ,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի և գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»։

Թեմայի այլ նորություններ