ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Կոլումբիայի հետ. դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    80%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    69%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Կոլումբիայի հետ. դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Կոլումբիայի հետ. դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյռան (նստավայրը՝ Մոսկվա):

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք, ընդգծել հայկական կողմի շահագրգռվածությունը զարգացնելու Կոլումբիայի հետ հարաբերությունները: Կարևորվել է հավատարմագրվող դեսպանների ակտիվ գործունեությունը։

Կոլումբիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ իր ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման ուղղությամբ:

Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում այդ թվում բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնումը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային մի շարք այլ հրատապ հարցերի շուրջ:

Թեմայի այլ նորություններ