ՀՀ կառավարությունն ավարտել է Արմավիրի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը. 77 ծրագիր հավանության է արժանացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    68%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    40%
    16 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    64%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    68%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    97%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    68%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    65%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    58%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22055
  • Դոլար = 388.501

ՀՀ կառավարությունն ավարտել է Արմավիրի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը. 77 ծրագիր հավանության է արժանացել

ՀՀ կառավարությունն ավարտել է Արմավիրի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը. 77 ծրագիր հավանության է արժանացել

Արդյունքում Կառավարության համաֆինանսավորմամբ 2020 թվականին Արմավիրի մարզի 61 համայնքի, այդ թվում` 3 քաղաքային, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 77 ծրագիր կիրականացվի` 3 մլրդ 421 մլն 091.82 հազ. դրամ ընդհանուր բյուջեով: Նշված գումարից շուրջ 1 մլրդ 713 մլն 257.33 հազ. դրամը համայնքների, 1 մլրդ 664 մլն 835.43.5 հազ. դրամը` պետության և 42 մլն 999.05 հազ. դրամը` մասնավոր հատվածի համաֆինանսավորման չափաբաժինն է:
 
Հաստատված ծրագրերի շրջանակում համայնքներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները.
 
  • 21 ծրագրով կիրականացվի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում` 1 մլրդ 554 մլն 131,41 հազ. դրամ ընդհանուր ծրագրային արժեքով,
  • 5 ծրագրով` խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցում` 258 մլն 403,96 հազ. դրամ ընդհանուր ծրագրային արժեքով,
  • 3 ծրագրով` ոռոգման համակարգի կառուցում` 71 մլն 180,43 հազ. դրամ ծրագրային արժեքով,
  • 1 ծրագրով` փողոցային լուսավորության ցանցի կառուցում` 26 մլն 942.80 հազ. դրամ ծրագրային արժեքով,
  • 5 ծրագրով` վերականգնող էներգետիկա. արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում` 82 մլն 035,32 հազ. դրամ ծրագրային արժեքով,
  • 11 ծրագրով` բնակավայրի գազաֆիկացում` 225 մլն 489,94 հազ. դրամ ծրագրային արժեքով,
  • 9 ծրագրով` մանկապարտեզի կառուցում` 809 մլն 966,17 հազ. դրամ ծրագրային արժեքով,
  • 10 ծրագրով` հասարակական շենքերի վերանորոգում/ կառուցում` 178 մլն 662,72 հազ. դրամ ծրագրային արժեքով,
  • 3 ծրագրով` բազմաբնակարան շենքերի ընհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում` 53 մլն 900,30 հազ. դրամ ծրագրային արժեքով,
  • 4 ծրագրով` այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում` 67 մլն 731,33 հազ. դրամ ծրագրային արժեքով,
  • 5 ծրագրով` մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում` 62 մլն 605,00 հազ. դրամ ծրագրային արժեքով:
 
Համեմատության մեջ նշենք, որ 2019 թվականին Արմավիրի մարզում հավանության է արժանացել 36 սուբվենցիոն ծրագիր` 30 համայնքում: Այդ ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է 1 մլրդ 332 մլն 816,30 հազ. դրամ: Ընդհանուր առմամբ, 2020 թվականին 2,5 անգամ ավելացել է սուբվենցիոն ծրագրերի թիվը, 2,0 անգամ` ծրագրային հայտ ներկայացրած համայնքների թիվը և 3,1 անգամ` ծրագրերի բյուջեն:
 
 

☀️Աշխատանքային օրը սկսենք #լավ_լուրով ‼️ ՀՀ կառավարությունն ավարտել է Արմավիրի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի...

Опубликовано ՀՀ Արմավիրի մարզպետարան / Armavir Administrative Region RA Понедельник, 10 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ