ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է EMERGE 2022 միջազգային ՏՏ համաժողովին և հանդես եկել ելույթով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    49%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    74%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    6 կմ/ժ
  • Արցախ 15°C
    82%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.21302
  • Դոլար = 387.321

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է EMERGE 2022 միջազգային ՏՏ համաժողովին և հանդես եկել ելույթով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է EMERGE 2022 միջազգային ՏՏ համաժողովին և հանդես եկել ելույթով

Հունիսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է EMERGE 2022 միջազգային ՏՏ համաժողովին և հանդես եկել ելույթով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 1-2-ը Երևանում անցկացվող EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից:

Համաժողովը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին և ՏՏ ոլորտում համաշխարհային միտումներին. նպատակն է մասնագետներին, հիմնադիրներին և ներդրողներին պատմել ՏՏ ոլորտի զարգացման միտումների ու պատկերացումների մասին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ:

Համաժողովի ընթացքում որպես բանախոսներ հանդես կգան TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:

Թեմայի այլ նորություններ