Հայ-վրացական մշակութային հարաբերություններն ակտիվանում են. կնքվել է հուշագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    67%
    26 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 25°C
    37%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    13 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    69%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21943
  • Դոլար = 388.501

Հայ-վրացական մշակութային հարաբերություններն ակտիվանում են. կնքվել է հուշագիր

Հայ-վրացական մշակութային հարաբերություններն ակտիվանում են. կնքվել է հուշագիր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև կնքվել է հուշագիր՝ մշակույթի ոլորտում 2022-2024 թվականների համագործակցության վերաբերյալ: Ստորագրող կողմերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է Կախա Սիխարուլիձեի գլխավորած պատվիրակությանը, և մինչ հուշագրի ստորագրումը ամփոփել վերջին անգամ Վրաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքները:

Նախարարի տեղակալը մասնավորապես ընդգծել է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում անցկացված միջոցառումները՝ երգի, պարի, նկարչության, կինոյի ոլորտներում, և փոխադարձ այցելությունների կարևորությունը: Ա. Խզմալյանը հատկապես կարևորել է Ջավախքում իրականացված «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ փառատոնը և տեղեկացրել, որ համանուն ցուցահանդեսը կբացվի և՛ Երևանում, և՛ Թբիլիսիում:

Նա անդրադարձել է նաև հուլիսի 10-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» փառատոնին՝ նշելով, որ ապահովված է նաև վրաց կինոգործիչների ակտիվ ներկայությունը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի Հայաստանում տոնվող Կինոյի 100-ամյակի շրջանակում համագործակցությունն ավելի մեծ ծավալներ կընդգրկի՝ որպես համատեղ գաղափարների իրականացման լավ առիթ:

Կախա Սիխարուլիձեն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և որպես փոխգործակցության առաջընթացի կարևոր բաղադրիչներ՝ ընդգծել է մշակույթի, մարդկանց, ոսկե միջինների, ըմբռնման պարտադիր առկայությունը: Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդես է եկել նաև ապագայում միասնական նախագծերի իրականացման առաջարկներով: Առաջին անդրադարձը վերաբերում էր Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը, որը գտնվում է Ջավախքում: Ըստ փոխնախարարի՝ հայկական կողմը պատրաստակամ է ցուցաբերել փորձագիտական աջակցություն:

Ա. Խզմալյանը հնարավոր է համարել գործընթացում մասնավոր ռեսուրսների ընդգրկումը: Առաջարկների ցանկում էին նաև միասնական ջանքերի գործադրմամբ Եվրոպական խորհրդում մշակութային երթուղիների մշակումը, երկու երկրների Գեղարվեստի ակադեմիաների միջև համագործակցության սերտացումը, մշակութային փոխադարձ այցելությունները և այլն:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում մշակել ծրագրերի իրականացման ժամանակացույց և գործողությունների պլան ու անցնել հստակ քայլերի:

Թեմայի այլ նորություններ