Եվրախորհրդարանի պատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    100%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    17 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    81%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    64%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Եվրախորհրդարանի պատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը

Եվրախորհրդարանի պատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը փետրվարի 21-ին Ալմելոյում հանդիպել է SGP կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Բերտ-Յան Ռուիսենին և Օվերայսել նահանգի SGP կուսակցության պատասխանատուներին։

Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Armeens Apostolische Kerk Almelo/ Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի նախաձեռնությամբ և բազմաթիվ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են Ադրբեջանի իշխանությունների ապօրինի գործողությունների կասեցման, հայ ռազմագերիների վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հարցեր։

Եվրախորհրդարանի պատգամավորը անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը և վստահեցրել, որ հավելյալ ջանքեր կներդնի արարքների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

Դեսպան Բալայանը այցելել է նաև ՀՄԸՄ ԱԼմելոյի / Homenetmen Almelo սպորտային կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել կենտրոնի կառուցման աշխատանքների ավարտական փուլին։

Թեմայի այլ նորություններ