Ես հեղափոխությունն ամբողջությամբ պաշտպանում եմ, առանց որևէ վերապահման. Աշոտ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    48%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    52%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    52%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.927

Ես հեղափոխությունն ամբողջությամբ պաշտպանում եմ, առանց որևէ վերապահման. Աշոտ Փաշինյան

Ես հեղափոխությունն ամբողջությամբ պաշտպանում եմ, առանց որևէ վերապահման. Աշոտ Փաշինյան

«Այստեղ՝ այս տարածքում ես աշխատել եմ, իմ արվեստանոցն է եղել, դրա համար ցուցահանդեսն էլ եմ այստեղ անում՝ տանը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Փաշինյանը, որի «Գեղագիտությունից գեղագիտություն» խորագրով ցուցահանդեսն է այսօր բացվել:  

Հարցին, թե ընտանիքի անդամները գալու են ցուցահանդեսին, Աշոտ Փաշինյանը պատասխանեց, որ չգիտի, բայց, բնականաբար, տեղյակ են դրա մասին. «Որպես այդպիսին՝ հատուկ ոչ մեկին չեմ հրավիրել, որովհետև ցուցահանդեսը շատ արագ է ստացվել, բայց, բնականաբար, տեղյակ են ու կգան այն ժամանակ, երբ հարմար կլինի»:

Հարցին, թե մուտքավճարը 400 դրամ է, ընտանիքի անդամները գալու դեպքում վճարելո՞ւ են, Աշոտն ասաց, որ այդ հարցը տոմսավաճառների հետ պետք է հասկանալ: Անդրադառնալով ցուցահանդեսին՝ վերջինս ասաց՝ հեղափոխություն բառը կրկին առանցքում է:

«Ոչ մի բան, ըստ էության, չի փոխվել, ուղղակի փոխվել է ներկայացնելու ձևն ու մեթոդը, իսկ խորագիրը «գեղագիտությունից գեղագիտություն» նրբերանգը նաև հեղափոխությունից՝ հեղափոխություն է, էդ նրա մասին է, որ ես՝ որպես գեղանկարիչ, որպես հեղափոխության հետ կապ ունեցող մարդ, գտնում եմ, որ գեղագիտությունը հեղափոխական ամենակարևոր հարցերից մեկն է՝ հեղափոխությունից հեղափոխություն, գեղագիտությունից գեղագիտություն հենց այդ բառախաղի մասին է, գեղագիտական պրոցեսը միշտ ներկա է:Ես ամբողջությամբ պաշտպանում եմ հեղափոխությունը, ամբողջությամբ պաշտպանում եմ այն քաղաքական թիմն ու միջավայրը, ովքեր հեղափոխական պորցեսը շարունակում են ավելի ինստիտուցիոնալ, պետական մակարդակում, և նաև այս ցուցահանդեսը նրա մասին է, որ ես ու արվեստագետներս այդ հեղափոխությանը պաշտպանում ենք, դրա մասին մտածում ենք նաև գեղագիտության միջոցով»:

«Ճիշտն ասած՝ ես այդ հոդվածը տեսել եմ, և իմ մեկնաբանությունն այն է, որ երևի պետք է ներողություն խնդրեմ, որ հարուստ չեմ, որ հարկ չեմ վճարում այն պատճառով, որ իմ շրջանառությունը «իքս» գումարը չի գերազանցում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Փաշինյանը իր «Գեղագիտությունից գեղագիտություն» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ՝ անդրադառնալով դիտարկամանը, թե ինքը ԱՁ է բացել՝ միկրոտնտեսության ոլորտում է աշխատելու, և դա այն ֆոնին, երբ վարչապետն ասում է, որ հարկ վճարողները հերոսներ են, արդյոք հակասություն չէ՞:

«Այդ իմաստով շատ լավ է, որ մեր պետության մեջ միկրոտնտեսությունները արտոնյալ պայմաններով կարող են տնտեսություն վարել, ինչը նրա մասին է, որ միկրոն հնարավորություն ունի դառնալ միջին և մեծ: Ես բիզնեսով չեմ զբաղվում, ես զբաղվում եմ գեղանկարչությամբ, բայց պարբերաբար պրոցեսներ են լինում, որոնց պետությունն իր մեկնաբանությունը ունի, և կարիք կա այդ մեկնաբանության հետ լինել ներդաշնակ»,- ասաց Աշոտ Փաշինյանը:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը կամ Աննա Հակոբյանը իր աշխատանքները տեսե՞լ են, հավանո՞ւմ են, նա պատասխանեց. «Աշխատանքներ կան, որ տեսել են, աշխատանքներ կան՝ նոր են դեռ, չեն տեսել: Հիմնականում նաև մեր տանը կան իմ նկարներից, այն ժամանակ իմ արվեստանոցն այնտեղ էր»:

«Ինձ առաջարկում են, բայց ես փոփոխություններ շատ չեմ սիրում»: Այս մասին «Գեղագիտությունից գեղագիտություն» խորագրով ցուցահանդեսի բացմանը լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը երբեք վարչապետի հետ այցելությունների չի մեկնում՝ ի տարբերություն քույրերի:

«Հուսով եմ՝ ինձնից չեն նեղանում, որ դա չեմ անում: Ես շատ չեմ սիրում այդ տեմպի մեջ ապրել: Ես երկրից գնալուց սիրում եմ ավելի երկար ու հանգիստ»,- նշել է Աշոտ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ