Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում հանդիսավորությամբ տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման արարողությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    42%
    24 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    72%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    19 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    50%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    85%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23012
  • Դոլար = 387.321

Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում հանդիսավորությամբ տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման արարողությունը

Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում հանդիսավորությամբ տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման արարողությունը

Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) օգոստոսի 16-ին հանդիսավորությամբ տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման արարողությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:

«Հայ-հնդկական պատմական կապերը խորը արմատներ ունեն: Շատ վաղ ժամանակներից հայերը Հնդկաստանում լայն գործունեություն են ծավալել գրահրատարակչության, տնտեսության, առևտրի ոլորտներում: Եվ այս միջոցառումը այդ հարաբերությունների կայունության և առաջընթացի վկայությունն է: Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը Երևանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»,- մեծանուն գործչի արձանի բացման կապակցությամբ գործընկերներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն շնորհակալություն է հայտնել հնդիկ առաջնորդի արձանը Երևանում տեղադրելու որոշման համար:

«Այս արձանի տեղադրմամբ հայերը և Հնդկաստանից Հայաստան եկած հնդիկները մշտապես կհիշեն Մահաթմա Գանդիի սկզբունքներն ու գաղափարախոսությունը: Սա կլինի շարժիչ ուժ, որ մենք ավելի լավ աշխարհ ստեղծենք»,- ասել է Վիհայ Սահասրաբուդհեն:

Անդրադառնալով Գանդիի գործունեությանը՝  նա նշել է, որ Մահաթմա Գանդին Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքն իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը, Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր:

Դեսպան Կիշան Դան Դեվալը նույնպես շնորհակալություն է հայտնել Երևանում Գանդիի արձանի բացման կապակցությամբ՝ այն համարելով հայ-հնդկական երկարամյա հարաբերությունների ամրապնդման և շարունակականության փաստարկ:

Թեմայի այլ նորություններ