ԵՄ երկրները պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին, որը Երևանին զինտեխնիկա է տրամադրում. Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    52%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    100%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    22 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    52%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    52%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    60%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    62%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22055
  • Դոլար = 388.501

ԵՄ երկրները պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին, որը Երևանին զինտեխնիկա է տրամադրում. Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար

ԵՄ երկրները պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին, որը Երևանին զինտեխնիկա է տրամադրում. Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար

Եվրախորհրդարանի անդամները սատարում են Երևանի ջանքերը՝ շարունակելու Բաքվի հետ երկկողմ ու բազմակողմ քննարկումները՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ավարտին հասցնել խաղաղության գործընթացը։ Սակայն պարզապես բանակցելը բավարար չէ, ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն։ Այս մասին գրում է dw.com-ը:

«Բանակցությունները շարունակվում են, բայց գնալով ձգձգվում են: Մենք պետք է մեկընդմիշտ համոզենք Բաքվին և Մոսկվային հարգել ժողովրդավարությունը և հույսը մեզ վրա դրած հայ ժողովրդին»,- ասել է պատգամավորը:

Նրա կարծիքով՝ ԵՄ երկրները պետք է հետևեն իր հայրենի Ֆրանսիայի օրինակին, որը պատրաստում է հայ զինվորներին և Երևանին տրամադրում զինտեխնիկա։

«Բաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում, և եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք դաժանորեն կվերաբերվենք դրան», - ասել է իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։

Դրա համար Եվրամիությունը պետք է ազատի ձեռքերը՝ ազատվելով ադրբեջանական գազի ու նավթի ներմուծումից, ասել է չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան։ Նա կոչ է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցչին համոզել իր գործընկերներին Բրյուսելում։

Այլ պատգամավորներ այս համատեքստում ԵՄ-ին կոչ են արել ավելի հաստատակամ երկխոսություն վարել Բաքվի հետ, հետևողական քաղաքականություն վարել նրա նկատմամբ և «երկակի ստանդարտներ» չկիրառել։

Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա Եվրախորհրդարանի հաջորդ նստաշրջանում։ Փետրվարի 13-ին Բրյուսելում Երևանի և Բրյուսելի ներկայացուցիչներն արդեն պայմանավորվել են սկսել աշխատանքը նոր ընդլայնված գործընկերության ծրագրի վրա:

Թեմայի այլ նորություններ