Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան ավելացել է շուրջ 155 անգամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    17 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    81%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    64%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան ավելացել է շուրջ 155 անգամ

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան ավելացել է շուրջ 155 անգամ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված լրացումների շնորհիվ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը մաքսազերծումից ազատվեցին բացառապես էլեկտրական շարժիչով Հայաստան ներկվող բոլոր տրասնպորտային միջոցները։ Սույն փոփոխությունից հետո՝ 2018 թվականի համեմատ, 2020 թվականի միայն առաջին կեսում, բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան ավելացել է շուրջ 155 անգամ․
 
2018 թ․ - 12 տ/մ
2019 (երկրորդ կես) – 668 տ/մ
2020 (առաջին կես) – 1863 տ/մ
 
Փոփոխությունների ընդունումը նպատակ ունի նվազեցնել ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների արտանետումների քանակը, բարելավել օդի աղտոտվածության վիճակը, խթանել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը Հայաստանում։ Այժմ մշակվող նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է երկարացնել բացառապես էլեկտրական շարժիչով ավտոտրանսպորտայի միջոցների ներկրման համար նախատեսված արտոնության ժամկետը։ Նախատեսվում է նաև ընդլայնել գործող օրենքով սահմանված էլեկտրամոբիլների ցանկը՝ ներառելով նաև էլեկտրական շարժիչով բեռնատարները։ Նմանօրինակ նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ, ինչը թույլ կտա ձևավորել էկոլոգիապես մաքուր տրասնպորտային միջոցների օգտագործման մշակույթը Հայաստանում։
 
 

✅ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՃԵԼ Է 155 ԱՆԳԱՄ Էլեկտրական շարժիչով մեքենաներ 🚚Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային...

Опубликовано ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Понедельник, 10 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ