«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը ենթարկվեց փոփոխությունների
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    71%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը ենթարկվեց փոփոխությունների

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը ենթարկվեց փոփոխությունների

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն ընդունվեց 82 «կողմ», 1 «դեմ» և 16 «ձեռնպահ» ձայներով:

Գործող օրենքով հստակ կարգավորված չեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների՝ ծրագրին չառնչվող այն գործարքների հետ կապված հարաբերությունները, որոնց համար նախկինում կիրառվել են օրենքով սահմանված հարկային արտոնություններ: Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի կիրառության ընթացքում ծագած խնդիրների լուծումն ու ծրագրի հետագա իրականացումը խոչընդոտող պայմանների վերացումն է:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորներն ու կառվարությունը օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չէին ներկայացրել:

Թեմայի այլ նորություններ