Ավարտվել է ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը վարչապետի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    75%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    83%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    50%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.26015
  • Դոլար = 387.905

Ավարտվել է ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը վարչապետի հետ

Ավարտվել է ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը վարչապետի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են ունեցել ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում են անվտանգության երաշխիքներ: Ծնողների մի մասը դեմ է, որ տղաները ծառայությունը շարունակեն Արցախում: 

Հանդիպմանը մասնակցած ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը իրենց ընդառաջել է, լսել իրենց բարձրացրած խնդիրները: 

«Եկանք համաձայնության վարչապետի հետ՝ ևս մեկ անգամ հանդիպելու մոտ ժամանակներս»,- ասաց ծնողը՝ նշելով, որ իրենց բարձրաձայնած հարցերի լուծման մասին հիմա դեռ վաղ է խոսել:  

«Մենք խոսել ենք ընդհանուր խնդիրներից»,- հավելեց նա:  

Հիշեցնենք՝ տևական ժամանակ է՝ ծնողները պարբերաբար ակցիաներ են իրականացնում, հանդիպում տարբեր պաշտոնյաների հետ և պահանջում, որ իրենց զինվորները վերադառնան Հայաստան: 

Թեմայի այլ նորություններ