Առնվազն 115 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է (լայվ բլոգ, թարմացվող)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    87%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    52%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Առնվազն 115 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է (լայվ բլոգ, թարմացվող)

Առնվազն 115 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է (լայվ բլոգ, թարմացվող)

Ինչ հայտնի է այս ժամի դրությամբ.

․ Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ի երեկոյան ինքնաձիգով զինված մի քանի անձինք կրակ են բացել, ինչից հետո տեղում լսվել են պայթյուններ, սկսվել է հրդեհ։

․ ՌԴ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 133 մարդ:

․ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։ Դեպքի վայրում քննչական միջոցառումներ են իրականացվում:

. ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը շաբաթ օրը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ Crocus City Hall-ում ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր 4 ահաբեկիչների:

. ԱԴԾ հրապարակած հայտարարության համաձայն՝ «ահաբեկչությունն իրականացնելուց հետո հանցագործները փորձում էին անհետանալ՝ մեքենայով շարժվելով ռուս - ուկրաինական սահմանի կողմը»:

․ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում է, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։

․ Ռուսաստանով մեկ զանգվածային միջոցառումները չեղարկվում են։ Օդանավակայաններում և կայարաններում ձեռնարկվում են անվտանգության հավելյալ միջոցներ։ Կրթության և գիտության նախարարությունը խորհուրդ է տվել բուհերին անցնել «հեռավար ուսուցման»:

. Պուտինը մարտի 24-ը համազգային սուգ հայտարարեց, ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա:

Կիևը սուտ է որակում Մոսկվայի ահաբեկչության «ուկրաինական հետքի» մասին պնդումները:

19:03

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ «Բրյանսկի շրջանում ձերբակալված չորս անձինք օտարերկրյա քաղաքացիներ են»:

17:57

Կիևը սուտ է որակում Մոսկվայի ահաբեկչության «ուկրաինական հետքի» մասին պնդումները: Ուկրաինան իր ինքնիշխանությունը պաշտպանում է ռուս զավթիչներից, ազատագրում է սեփական տարածքները և պայքարում օկուպանտների բանակի ու ռազմական օբյեկտների, այլ ոչ թե քաղաքացիական բնակչության դեմ, հայտարարել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ներկայացուցիչը:

17:47

ՌԴ Քննչական կոմիտեն զոհերի մասին նոր տվյալներ հաղորդեց՝ առնվազն 133 մարդ:

17:41

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ռուսաստանցիներին հղած ուղերձով։ Նա մարտի 24-ին համազգային սուգ հայտարարեց, իսկ ահաբեկչության գիծը տարավ դեպի Ուկրաինա։

Նա նշեց, որ ահաբեկչական գործողությունն անմիջականորեն իրականացրած բոլոր չորս անձինք ձերբակալվել են։ «Նրանք փորձում էին թաքնվել և շարժվում էին դեպի Ուկրաինա, որտեղ, ըստ նախնական տվյալների, ուկրաինական կողմից նրանց համար պետական սահմանն անցնելու պատուհան էր պատրաստվել»,- ասաց Պուտինը։

Նա հավաստիացրեց, որ հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները կհայտնաբերեն ահաբեկիչների բոլոր հանցակիցներին, որոնք նրանց ապահվել են տրանսպորտով, հանցագործության վայրից փախուստի ուղիներ են նախատեսել, զենք-զինամթերքի թաքստոցներ են պատրաստել։

17:07

Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Մոսկվայի ահաբեկչությանը երկրի երեք քաղաքացիների մասնակցության մասին մամուլում շրջանառվող լուրերը՝ հայտնելով տվյալ պահին նրանց գտնվելու և աշխատանքի վայրերը։

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը Տելեգրամի իր էջում ավելի վաղ գրել էր, թե Բրյանսկի մարզում ձերբակալվածների ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ, ինքնաձիգի փամփշտակալ և Տաջիկստանի քաղաքացու անձնագրեր։

16:51

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությանն իբր հայերի առնչության վերաբերյալ «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հնչած արտահայտությունների կապակցությամբ:

«Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակաուղղված տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը ու ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ բորբոքելուն», - ասված է դեսպանության հայտարարությունում:

«Դոժդ»-ի եթերում Crocus City Hall-ի ծագումով ադրբեջանցի աշխատակից ներկայացած ոմն «ականատես Էմին» հեռախոսով ուղիղ եթերում պնդում էր, թե հարձակում գործած ահաբեկիչներից հայերեն հայհոյանքներ է լսել: Հեռուստատեսության աշխատակիցը շտապեց հավելել, որ չեն կարող հաստատել այդ տեղեկատվությունը:

14:06

Ահաբեկչության զոհերի թիվը հասել է 115-ի, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն: Նշվում է, որ մարմինները հայտնաբերվել են Crocus City-ի հրկիզված հատվածի փլատակների մաքրման ժամանակ

12:39

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 93-ի: ՔԿ-ը նաև նշել է, որ զոհվածների թիվը դեռ աճելու է, փոխանցում է ТАСС-ը:

12:17

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր 4 ահաբեկիչների, հաղորդում է РИА "Новости" լրատվական գործակալությունը:

ԱԴԾ հրապարակած հայտարարության համաձայն՝ «ահաբեկչությունն իրականացնելուց հետո հանցագործները փորձում էին անհետանալ՝ մեքենայով շարժվելով ռուս - ուկրաինական սահմանի կողմը»: «Հանցագործները ահաբեկչությունը կատարելուց հետո մտադիր էին անցնել ռուս - ուկրաինական սահմանը, համապատասխան կոնտակտներ ունեին ուկրաինական կողմում», - պնդում է ԱԴԾ-ը:

Ըստ նույն աղբյուրի՝ «Բրյանսկի մարզում ձերբակալվել են բոլոր 4 ահաբեկիչները», որոնց տեղափոխում են Մոսկվա:

ԱԴԾ-ի հավաստմամբ՝ «արդեն հաստատվել է, որ ահաբեկչությունը մանրակրկիտ պլանավորված էր»:

08:34

Ռուսաստանի քննչական կոմիտեն վաղ առավոտյան հաղորդել է, որ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը գերազանցում է 60-ը:

Քննչական կոմիտեից ТАСС-ին ասել են, որ այդ թիվը կարող է աճել:

Դեպքի վայրում քննչական միջոցառումներ են իրականացվում:

02:55

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել բոլոր պետություններին ակտիվորեն համագործակցել Ռուսաստանի հետ՝ ահաբեկչության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը՝ ցավակցություն հայտնելով Ռուսաստանի իշխանություններին ու ժողովրդին։

02:37

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է դիմել ժողովրդին, հաղորդում են Ռուսաստանի պետական լրատվամիջոցները։

Ահաբեկչությունից հետո՝ արդեն մոտ հինգ ժամ է՝ Կրեմլը տեղի ունեցածը չի մեկնաբանել։

02։07

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է վիրավորների նախնական տվյալները։ Ցուցակում նշվում է 146 անուն, նրանց շարքում նաև երեխաներ կան։ Վիրավորներից 9-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Զոհերի տվյալները դեռ չեն հրապարակվել։

02։00

Արևմտյան լրատվամիջոցները՝ «Ռոյթերզ»-ը, «Ֆրանսպրես»-ը հաղորդում են, թե «Իսլամական պետությունն» է պատասխանատվություն ստանձնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության համար, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, 40 մարդ զոհվել է, 100-ից ավելին՝ վիրավորվել։

«Մեր զինյալները հարձակում են գործել Մոսկվայի մերձակայքում», - գրել է ահաբեկչական խմբավորումը տելեգրամյան ալիքում։ Այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։

01։50

Crocus City Hall-ի վրա հարձակում իրականացրած զինյալները ենթադրաբար փախուստի մեջ են, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։

Ենթադրվում է, որ ահաբեկիչները փախուստի են դիմել սպիտակ Renault մեքենայով, մեքենայի լուսանկարը «Նովոստի»-ն է տարածել։

01։33

Ռոսգվարդիան ավարտել է Crocus City Hall-ի ավտոկայանատեղիի ստուգումը, հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը։

Տելեգրամի իր էջում պատգամավորը գրել է, որ պայթուցիկ նյութեր կամ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

«Մերձակա տարածքներում զննությունը շարունակվում է։ Օգտագործվում են «Արաքս» շարժական համալիրներ և ծառայողական շներ», - գրել է Խինշտեյնը։

01։08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, խստորեն դատապարտել խաղաղ բնակչության դեմ հանցագործությունը։

«Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։ Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ», - ասել է Փաշինյանը՝ վշտակցության ու զորակցության խոսքեր հղել զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին։

00։57

Եվրամիությունը դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած հարձակումը։

Եվրամիության արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն X-ում գրել է. - «Եվրամիությունը ցնցված է Մոսկվայում Crocus City Hall-ի վրա ահաբեկչական հարձակման հաղորդումներից։ Եվրամիությունը դատապարտում է քաղաքացիական անձանց վրա ցանկացած հարձակումը։ Մեր մտքերը Ռուսաստանի տուժած բոլոր քաղաքացիների հետ են»։

00։50

Մոսկվան Crocus City Hall-ում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կպահանջի, Россия-24-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ նշանակության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

«Մեր դիվանագետներն այս հարցը կբարձրացնեն առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Վստահ եմ, որ նրանք կպահանջեն, որ նիստն անցկացվի մոտ ապագայում՝ մանրամսները հասկանալու և միջազգային կազմակերպությունից այս գործողությունների դատապարտումը ստանալու համար»,- ասել է Միրոշնիկը։

00:31

«Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ Crocus City Hall-ի տանիքը դեռ այրվում է։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, հրդեհը դեռ չի հաջողվել մեկուսացնել։ Այս պահին այրվում է 12 հազար 900 քմ տարածք, հայտնել են գերատեսչությունից։

Հրդեհաշիջմանը մասնակցում է 320 հրշեջ և 130 միավոր տեխնիկա։ Շենքի վրա ուղղաթիռներով ջուր են բաց թողնում։

00:27

Ռոսգվարդիան հայտարարել է, որ իր հատուկ ջոկատայինները «ահաբեկչության վայրում փնտրում են հանցագործներին և տարհանում քաղաքացիներին շենքից»։

00:14

Ռուսաստանի նախագահին հենց առաջին րոպեներից Crocus City Hall-ի հարձակման մասին զեկուցվել է, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը անընդհատ բոլոր համապատասխան ծառայություններից տեղեկություն է ստանում և՛ տեղի ունեցողի, և՛ ձեռնարկվող քայլերի մասին։ Նախագահը անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տվել է», - ասել է Պեսկովը։

00։01

Կրակոցներ, հրդեհ Մոսկվայի Crocus City Hall-ում, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
 

23-ը մարտի, 00:07

Ուկրաինան կապ չունի Մոսկվայի Crocus City Hall-ի հարձակման հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պոդոլյակը շեշտել է, որ Ուկրաինան պատերազմում երբեք ահաբեկչական մեթոդներ չի կիրառել։ Նա նաև հիշեցրել է արևմտյան դեսպանատների զգուշացումը Ռուսաստանում ծրագրվող հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին։

BBC-ի հաղորդմամբ՝ իր կապը արյունալի հարձակման հետ հերքել է նաև «Ռուսական կամավորական կորպուս» զինվորական կազմավորումը, որը կռվում է Ուկրաինայի կողմից։

23:50

Մի շարք երկրներ՝ Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Եգիպտոսը, Թուրքիան, Գերմանիան, ցավակցել են Ռուսաստանին՝ այսօր տեղի ունեցած ողբերգությանն կապակցությամբ։

Թվիթերում ցավակցական գրառում է արել նաև Հայաստանի արտգործնախարարությունը․ «Ցնցված ենք տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից։ Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին»։

Ավելի վաղ նաև Վաշինգտոնն էր ցավակցել զոհերի հարազատներին: «Այդ պատկերները սարսափելի են», տեսանյութերը «պարզապես դժվար է դիտել», - ասել էր Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

23:45

Crocus City Hall-ում տեղի ունեցածի ահաբեկչության ականատես, լուսանկարիչ Դեյվ Պրիմովը BBC-ին մանրամասներ է պատմել տեղի ունեցած միջադեպից՝ «ավտոմատից կրակոցներն ուղղվում էին մարդկանց ամբոխի վրա»:

«Մենք պատշգամբում էինք, վերևում։ Համերգի մեկնարկին մնացել էր 10 րոպե, շատ մարդիկ էին հավաքվել, դահլիճի 70 տոկոսը հավաքված էր։ Ինչ-որ պահի լսեցինք, ինչպես ինձ թվաց, հրավառության ձայներ։ Ապա ձայներն ավելի մոտեցան, դահլիճում ահավոր խուճապ սկսվեց, մարդիկ սկսել էին վազել տարբեր ուղղություններով, բախվելով իրար, տարհանում չկար: Հետո համերգասրահում սկսվեց հրաձգությունը, ներքևում, բեմի ձախ կողմից կրակահերթը ուղղված էև մարդկանց կողմ։ Բոլորը սկսեցին պառկել [հատակին], մենք իրար վրա պառկեցինք միջանցքում: Մարդիկ խուճապի մեջ էին, ոմանք լաց էին լինում, ոմանք զանգում էին հարազատներին: Երբ դուրս եկանք, կրակն արդեն բռնկվել էր՝ ծխի ուժեղ հոտ էր գալիս։ Ընդհանուր առմամբ, մեզանից 20-25 րոպե պահանջվեց դուրս գալու համար», ներկայացրել է նա։

23:37

Համերգասրահում բռնկված հրդեհը տարածվել է շենքի ճակատային հատվածով մեկ, տանիքը փլուզվում է, տեղից հաղորդում է պետական ՏԱՍՍ գործակալության թղթակիցը։

Ըստ ականատեսների, երկհարկանի շենքում լսվում են պայթյուններ, ներսում, ըստ նախնական տվյալների, դեռ մարդիկ կան։

23:34

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը առաջին տվյալները հրապարակեց Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած զինված հարձակման զոհերի վերաբերյալ․ այս պահին առկա տեղեկություններով՝ սպանվել է 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։

23:32

ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգությունը: «Ըստ այս փուլում առկա տեղեկատվության՝ Ուկրաինան ներգրավված չէ», - հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նեկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Այս պահին ոչ մի նշան չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները կապ ունեն կրակոցների հետ: Բայց, կրկին նշեմ՝ դա հենց նոր է տեղի ունեցել, և մենք դեռ ուսումնասիրում ենք», - ասել է Սպիտակ տան պաշտոնյան։

23:28

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում սկսել են տարհանել առևտրի կենտրոններում գտնվող մարդկանց, հաղորդում է BBC-ն։

Համացանցում տեսանյութ են հրապարակվել, որտեղ երևում է՝ ինչպես են շփոթված մարդիկ լքում Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող «Գալերեա» առևտրի կենտրոնը։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հայտնում է, որ տարհանվել են նաև Crocus City Hall-ի հարևանությամբ գտնվող Aquarium հյուրանոցի հյուրերը:

23:14

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը հաստատել է, որ այսօր Մոսկվայում Crocus City Hall-ում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Տուժածների մասին կոնկրետ տվյալներ, սակայն, կառույցը չի հրապարակել։ Սոցիալական ցանցերում տարածվել են կադրեր, որտեղ երևում է, որ շենքի մոտ մեկ երրորդը հրդեհվել է, տանիքը՝ փլուզման վտանգի տակ է։ Հաղորդվում է, որ իշխանությունները տարհանում են մարդկանց, սակայն շենքում դեռևս մի քանի տասնյակ մարդիկ կան։

23:05

Մոսկվայի երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում:

«Խնդրում ենք ուղևորներին ժամանակից շուտ հասնել «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո» և Ժուկովսկի օդանավակայաններ», - հայտարարել է Ռոսավիացիան։

23:03

ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցել տեղի ունեցած հարձակման դեպքի առթիվ՝ ահաբեկչական գործողության հատկանիշներով։

«Դեպքի վայր է մեկնել ՌԴ Քննչական կոմիտեի քննչական խումբը»,- «Իտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտնել են Ռուսաստանի ՔԿ-ից։

23:00

Crocus City Hall ում բռնկված հրդեհը մարելու համար գործի է դրվել մեկ ուղղաթիռ, ևս երկուսը պատրաստվում են թռիչքի, հաղորդել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Զոհերի ու վիրավորների մասին հստակ տվյալներ, սակայն, պաշտոնապես դեռ չի հաղորդվել։

22:56

Մոսկվայում առաջիկա հանգստյան օրերին չեղարկվում են բոլոր սպորտային, մշակութային և այլ միջոցառումները, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

22:36

Սպիտակ տունը՝ արձագանքելով այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգությանը հայտարարել է՝ «Մոսկվայում տեղի ունեցած կրակոցների պատկերները «սարսափելի են», տեսանյութերը «պարզապես դժվար է դիտել»:

22:32

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ համաշխարհային հանրությունը պարտավոր է դատապարտել այս հրեշավոր հանցագործությունը։

«Ռուսաստանի ԱԳՆ-ն ամբողջ աշխարհից զանգեր է ստանում շարքային քաղաքացիներից, որոնք ցավակցում են Կրոկուսի Crocus City Hall-ում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ և խստորեն դատապարտում այս արյունալի ահաբեկչությունը, որը տեղի է ունենում ողջ մարդկության աչքի առաջ», - նշել է Զախարովան։

22:25

Ռուսական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են, թե զոհերի թիվը հասել է 40-ի, հարյուրից ավելի մարդ վիրավոր է։ Այս տվյալները, սակայն, դեռևս պաշտոնապես չեն հաստատվել։

22:23

«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ հարձակումն իրականացրել է մինչև հինգ հոգուց բաղկացած խումբը:

«Նախնական տվյալներով, նրանք կրակ են բացել համերգասրահի մուտքի պահակախմբի վրա, հետո ճեմասրահում կրակել հանդիսատեսի ուղղությամբ, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել», - հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրավապահներին։

22:13

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել "Пикник" խմբի համերգի մեկնարկից առաջ, երաժիշտները չեն տուժել:

Ականատեսները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ անհայտ անձինք համերգի մեկնարկից առաջ ավտոմատներից սկսել են կրակել հենց դահլիճում։

ԱԻՆ Մոսկվայի շրջանի շտաբը տեղեկացնում է, որ փրկարարների ուղեկցությամբ 100 մարդ տարհանվել է:

Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը՝ նշելով, որ այսօր սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել Crocus City-ում, հրահանգել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր տուժել են միջադեպի ժամանակ։

Թեմայի այլ նորություններ