Արևմուտքը «Վագներն» ընդգրկում է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    71%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Արևմուտքը «Վագներն» ընդգրկում է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

Արևմուտքը «Վագներն» ընդգրկում է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է առաջիկա շաբաթներին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին հայտնել է The Times թերթը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրները։

Նրանց տեղեկություններով՝ Միացյալ Թագավորության իշխանությունները երկու ամիս շարունակ իրավական հիմնավորումներ են պատրաստել «Վագներն» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու համար՝ «Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու» նպատակով։

Ֆրանսիայի Ազգային ժողովն էլ արդեն քվեարկել է «Վագները» ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցանկում ընդգրկելու օգտին։ Բանաձևը հիմնվում է գերմանական հետախուզական ծառայությունների տվյալների վրա, որոնց համաձայն՝ խումբը մասնակցել է Բուչայում խաղաղ բնակիչների սպանություններին, պատերազմական հանցագործություններ է կատարել Սիրիայում և աֆրիկյան մի շարք երկրներում։

Իսկ մինչ այդ «Վագների» զինվորները մարտեր են մղում Բախմուտի համար: Ռազմական ընկերության ղեկավար Պրիգոժինի խոսքով՝ քաղաքի ուղղությամբ ուկրաինացիները առաջ են շարժվում, ռուսական կողմը 3 կմ հետ է մղվել: Նա զգուշացրել է, որ ուկրաինական ուժերը մոտ ապագայում կանցնեն հակահարձակման: Բախմուտը շարունակում է մնալ Ուկրաինայի ռազմաճակատի ամենաթեժ հատվածը՝ երկու կողմերից մեծ թվով կորուստներով:

Թեմայի այլ նորություններ