Արդարադատության փոխնախարարը՝ հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    100%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    81%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    70%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    1 կմ/ժ
  • Արցախ 10°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Արդարադատության փոխնախարարը՝ հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու մասին

Արդարադատության փոխնախարարը՝ հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու մասին

«Երևանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցների շրջանակներում, ըստ օդից կախված լուրերի, կան անձինք, որոնք մասնակցության համաձայնություն են տվել որոշ ֆինանսական աջակցություն ստանալու նախապայմանով: Իհարկե խոսքը չի վերաբերում բոլոր մասնակիցներին: Անձին ֆինանսապես շահագրգռելը մասնակցել քաղաքական միջոցառումներին քրեորեն պատժելի՞ է, թե՞ ոչ»,- ԱԺ նիստի ընթացքում հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանին:

Փոխնախարարն էլ նշեց, որ հավաքների ազատությանն առնչվող հանցակազմը գործող Քրեական օրենսգրքի շրջանակներում կա:

«Յուրաքանչյուր դեպքում գործը պետք է դառնա առանձին քննարկման առարկա, և վարույթն իրականացնող մարմինը պետք է գնահատի՝ կա՞ արդյոք տվյալ հանցակազմը կամ այլ հանցակազմեր անձի արարքում, թե՞ ոչ»,- ասաց Սարգսյանը:

Թեմայի այլ նորություններ