Արարատ Միրզոյանը Ճապոնիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    48%
    2 կմ/ժ
  • Լոռի 19°C
    48%
    6 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    62%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    20%
    10 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    56%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    35%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    20%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    52%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 402.1208
  • Ռուբլի = 6.72286
  • Դոլար = 405.207

Արարատ Միրզոյանը Ճապոնիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ։

Բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ճապոնիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Ընդգծվել է երկկողմ հայ-ճապոնական առևտրատնտեսական կապերի ոլորտում առկա մեծ ներուժն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ներդրումների խթանման նշանակությունը: Նախարար Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների զարգացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Յոշիմասա Հայաշիին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և ընդգծել դրա հետևանքների վերացման նպատակով Ադրբեջանի վրա միջազգային հանրության շարունակական ճնշման կարևորությունը: Նա դատապարտել է Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու առավելապաշտական քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

Թեմայի այլ նորություններ