Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս պապին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    87%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    52%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Վատիկանից վերադառնալուց հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ շնորհակալություն հայտնելով նրան ջերմ ընդունելության, ինչպես նաև քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպման մասնակցության, Լիբանանի ժողովրդի հանդեպ նրա հատուկ հոգածության համար: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է, որ Վատիկանում գումարված ժողովը հերթական անգամ շեշտեց եկեղեցիների սերտ համագործակցությունն այն ուղղություններով, որոնք մտահոգություն են առաջացնում, միևնույն ժամանակ միջազգային հանրության ուշադրությունը բևեռեց Լիբանանի ներսում առկա դժվարին վիճակին շուտափույթ լուծում գտնելու անհետաձգելի հրամայականի վրա:

Կիլիկիո կաթողիկոսը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Ֆրանսիկոս պապին, ով նախօրեին վիրահատության էր ենթարկվել:

Թեմայի այլ նորություններ