ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» համաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    2 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    32 կմ/ժ
  • Լոռի 14°C
    90%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    8 կմ/ժ
  • Արարատ 26°C
    31%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    7 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    81%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    2 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    46%
    18 կմ/ժ
  • Արցախ 16°C
    65%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.20492
  • Դոլար = 388

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» համաժողովին

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» համաժողովին

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» փորձագիտական համաժողովին, որի շրջանակներում հավաքվել էին փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Թուրքիայից: Համաժողովին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նման հարթակների դերը ակադեմիական-հետազոտական համայնքների, ինչպես նաև կառավարությունների միջև երկխոսության ընդլայնման և առավել արդյունավետ որոշումների կայացմանն ուղղված քաղաքականության մշակման հարցերում:

Մնացական Սաֆարյանն անդրադարձել է Հյուսիսը Հարավին և Արևելքն Արևմուտքին կամրջելու Հայաստանի ներուժին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արտացոլված՝ խաղաղ հարևանության և փոխկապակցված տարածաշրջանի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։

Թեմայի այլ նորություններ