ԱԳ նախարարի տեղակալը և Ռուանդայի դեսպանը կարևորել են ցեղասպանությունների կանխարգելման խնդրի առաջմղման աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    52%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    62%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

ԱԳ նախարարի տեղակալը և Ռուանդայի դեսպանը կարևորել են ցեղասպանությունների կանխարգելման խնդրի առաջմղման աշխատանքները

ԱԳ նախարարի տեղակալը և Ռուանդայի դեսպանը կարևորել են ցեղասպանությունների կանխարգելման խնդրի առաջմղման աշխատանքները

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կամանզի Մուշիո Ֆրանկը (նստավայրը՝ Մոսկվա)՝ իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի հայ-ռուանդական հարաբերությունների խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Կամանզին նշել է, որ իր գործունեության ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ երկու երկրների միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու նպատակով։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ձևավորմանն ու առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։

Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ցեղասպանությունների կանխարգելման խնդրի առաջմղման ուղղությամբ: 

 

 

Թեմայի այլ նորություններ