2021 թվականի ընտրություններին հաջորդած երեք տարվա արդյունքներով տնտեսական աճի թիրախն ապահովված է. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    19 կմ/ժ
  • Լոռի 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    22 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    19 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    60%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    62%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21943
  • Դոլար = 388.501

2021 թվականի ընտրություններին հաջորդած երեք տարվա արդյունքներով տնտեսական աճի թիրախն ապահովված է. Նիկոլ Փաշինյան

2021 թվականի ընտրություններին հաջորդած երեք տարվա արդյունքներով տնտեսական աճի թիրախն ապահովված է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը ապահովել է 2021 թվականից հետո սահմանած տնտեսական աճի թիրախը: Այդ մասին մարտի 12-ի ասուլիսի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2023 թվականի արդյունքներով ՀՀ-ում արձանագրվել է 8.7 տոկոս տնտեսական աճ: Այստեղ ճշգրիտ լինելու համար ասեմ, որ ֆինանսների նախարարության և Վիճակագրության կոմիտեի միջև որոշակի քննարկում կա աճի ճշգրիտ թվի հետ կապված, բայց վստահ ենք, որ տնտեսական աճը 8 տոկոսից ավելի է: Հընթացս երևի կճշգրտվի կամ կմնա նույնը:

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարությունը 2021-2026 թվականներին տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը սահմանեց որպես առանցքային թիրախ: 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ: 2021 թվականին 5.8 տոկոս տնտեսական աճ: Ըստ այդմ, ընտրություններին հաջորդած երեք տարվա արդյունքներով՝ տնտեսական աճի թիրախն ապահովված է: Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է, որից պետք է բխեն կառավարության քաղաքականություններն ու որոշումները: Տնտեսական զարգացումն է, որ ՀՀ-ին հնարավորություն կտա սպասարկել պետական օրակարգն իր ամբողջության մեջ:  Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին և ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալող և հարկեր վճարող բոլոր անձանց, ովքեր 2023 թվականի պետական բյուջեի համար ռեկորդային՝ 2 տրլն 222 մլրդ դրամ հարկային եկամուտներ են ապահովել: Այդ ցուցանիշը 2017 թվականի պետական բյուջեի եկամուտների համեմատ ավելի է շուրջ 92 տոկոսով կամ 1 տրլն 64 մլրդ դրամով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:    

Թեմայի այլ նորություններ