«Սերը թակարդում». նոր հեռուստանովել՝ երգիչ-դերասան Ավո Ադամյանի մասնակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    81%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Արցախ 13°C
    55%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

«Սերը թակարդում». նոր հեռուստանովել՝ երգիչ-դերասան Ավո Ադամյանի մասնակցությամբ

«Սերը թակարդում». նոր հեռուստանովել՝ երգիչ-դերասան Ավո Ադամյանի մասնակցությամբ

Հեռուստադիտողների դատին շուտով կհանձնվի ևս մեկ հետաքրքիր և դեպքերի արագ զարգացում ունեցող հեռուստանովել։ Լարված սյուժե, անսպասելի, կտրուկ շրջադարձեր, որոնք կստիպեն հեռուստադիտողին գամվել հեռուստաէկրաններին և բաց չթողնել որևէ սերիա: «USArmenia TV»-ն ներկայացնում է նոր՝ «Սերը թակարդում» հեռուսատանովելը, որտեղ գլխավոր դերն այս անգամ ևս վստահված է երգիչ-դերասան Ավո Ադմայանին։

Սա Ավո Ադամյանի թվով երկրորդ համագործակցությունն է հեռուստաընկերության հետ: Ավո Ադամյանը մեծ սիրով համաձայնել է կերտել Արամի կերպարը։ Շուտով կտրվի հեռուստանովելի նկարահանումների մեկնարկը:

Նոր նախագծի փորձառու պրոդուսեր Գոհար Գրիգորյանի խոսքով՝ իրենց ամբողջ անձնակազմը շատ ուրախ է «Խաբկանք» հեռուստանովելից հետո «USArmenia TV» , «Նոր Հայաստան» հեռուստաընկերության և երգիչ–դերասան Ավո Ադամյանի հետ հերթական համագործակցության համար։ Նկարահանումները տեղի են ունենալու ինչպես Հայաստանում այնպես էլ Ամերիկայի Միացյալ նահանգներում։   

Գլխավոր հերոսը՝ Արամը հասուն տղամարդ է, որը մեծ հիասթափություն է ապրել ու այլևս չի հավատում  սիրուն: Կինը՝ Ռոզին հեռացել է թողնելով մեծ պարտքեր: Հիասթափությունն ու ցավը ստիպել են Արամին կենտրոնանալ աշխատանքի վրա, ինչն էլ տվել է իր ցանկալի արդյունքը: Հիմա հեռուստանովելի գլխավոր հերոսը հաջողակ բիզնեսմեն է ում սրտին տիրանալու համար պայքարում են բազմաթիվ աղջիկներ և կանայք։

Թե Արամի սրտին տիրանալու համար ինչ փորձություններ կհաղթահարեն կանայք և ի վերջո ով կդառնա նրա սրտի տերը կպարզենք շուտով:

Ինքը Ավո Ադամյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում նոր նախագծին և հայտնում, որ հեռուստադիտողների մեծ լսարանը և օգտատերերի տասնյակ հազարավոր գրառումները իրեն առավել պարտավորեցնում են կերտել համոզիչ կերպար, և այն իրականություն կդառնա, վստահ է երգիչ-դերասանը:

Թեմայի այլ նորություններ