Ընդդիմությունը հրապարակեց կազմակերպական կոմիտեի կազմը
▲ Դեպի վեր
  • Երեվան 3°C
    70%
    0 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    80%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    35%
    11 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    24%
    8 կմ/ժ
  • Արարատ 4°C
    35%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    16%
    4 կմ/ժ
  • Արմավիր 4°C
    70%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    30%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 2°C
    70%
    0 կմ/ժ
  • Կոտայք 0°C
    32%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    18%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 438.8004
  • Ռուբլի = 4.45635
  • Դոլար = 402.883

Ընդդիմությունը հրապարակեց կազմակերպական կոմիտեի կազմը

Ընդդիմությունը հրապարակեց կազմակերպական կոմիտեի կազմը

Ընդդիմությունը քիչ առաջ մեկնարկած հանրահավաքում հրապարակեց կազմակերպական կոմիտեի կազմը՝ Հայկ Մամիջանյան, Անդրանիկ Թևանյան, Ավետիք Չալաբյան, Վազգեն Մանուկյան, Իշխան Սաղաթելյան: Վաղը ցուցարարները փորձելու են շրջափակել Կառավարության շենքը, որպեսզի խափանեն գործադիրի նիստը:

«Մենք 5 հոգով կազմեցինք «Ազգային կոմիտե», որի կազմում է Հայկ Մամիջանյանը, Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և ես: Մենք պետք է հարցի լուծում տանք հնարավորինս լեգիտիմ կերպով և մեզ համար մեծ նշանակություն ունեն այն գործընկերները, որոնք գտնվում են ԱԺ-ում, բայց հնարավորինս շուտ պետք է սկսել անհնազանդության ակցիաները: Վաղը՝ 11:00-ին այստեղ կայանալու է Կառավարության նիստ, բայց մենք ժամը 10:00-ին շրջափակելու ենք Կառավարության շենքը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Վաղը առավոտյան 7:30-ից սկսած հնարավոր բոլոր խմբերով Երևանի տարբեր հատվածներում, բոլորս մեր մոտական խաչմերուկները և փողոցները փակում ենք, որպեսզի քաղաքում տեղաշարժը պարալիզացվի:

Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանարահավաքի ժամանակ ասել է «Միացյալ Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Թույլ է տրվում միայն Շտապօգնության մեքնաների, հրշեջների և խիստ ծանր վիճակում գտնվող մարդկանց տեղաշարժը: Հաջորդ խաղի կանոնը՝ որևէ կերպ ոստիկանության հետ բախման չենք գնում»,- ասել է նա:

Անդրանիկ Թևանյանն իր ելույթի վերջում հանրահավաքի մասնակիցներին ուղղորդեց դեպի Երևանի մի շարք հատվածներ, մասնավորապես՝ Ամիրյան, Մաշտոց, Սարյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներ:

Նա բոլորին հորդորում է միացնել ուղիղ եթեր և մարդկանց կանչել հանրահավաքին:

Ցուցարարներն այսօր ավելի վաղ փակել էին Երևանի Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկը: Նրանք Հայաստանի կառավարությունից մարդասիրական միջանցք են պահանջում՝ արցախցիների ելքը Լեռնային Ղարաբաղից ապահովելու համար։

Թեմայի այլ նորություններ