Վիեննայում հանդիպել են Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը. կողմերը վերահաստատել են իրենց համաձայնությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    52%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    62%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Վիեննայում հանդիպել են Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը. կողմերը վերահաստատել են իրենց համաձայնությունը

Վիեննայում հանդիպել են Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը. կողմերը վերահաստատել են իրենց համաձայնությունը

Մայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։

Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։

Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։

Հիշեցնենք, որ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին, Մոսկվայում։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններն առանց նախապայմանների։

Թեմայի այլ նորություններ