Վարչապետը հայտարարել է, թե ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    69%
    19 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    79%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    64%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Վարչապետը հայտարարել է, թե ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպմանը

Վարչապետը հայտարարել է, թե ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպմանը

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կկայանա եռակողմ հանդիպում՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան: Ես հաստատել եմ իմ մասնակցությունը, տեղյակ չեմ՝ Ադրբեջանը հաստատել է, թե՝ ոչ: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով հանդիպման սպասելիքների մասին, վերջինս նկատեց՝ եռակողմ հանդիպում տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին:

«Կարծում եմ՝ կարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատանի և մեկնաբանության հետ: Կարող եմ հետ գնալ և խոսել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության մասին: Շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակումներ ու հարցադրումներ պետք է հնչեն: Օրակարգը ձեզ հայտնի է. սկսած Լեռնային Ղարաբաղում կայունության ու անվտանգության հարցից: Այս տարի ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժել էր ռուս խաղաղապահների պահպանության գոտի, և մենք չենք թաքցրել, որ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը»,-ասում է վարչապետը:

Ըստ նրա՝ ոչ միայն Ադրբեջանի, այլև ռուսական կողմից հնչում են միջանցքի մասին խոսակցություններ՝ ի հեճուկս ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի, վարչապետի կողմից արված հայտարարությունների: Փաշինյանի համար անհասականալի է այն փաստը, որ գործընկերները, որոնք ժամանակին ասում էին՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողովի ստեղծումն անվտանգության մեխանիզմ կլինի, սակայն դրանից հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան, մինչև հիմա այդ ագրեսիայի վերաբերյալ հստակ քաղաքական դիրքորոշում չեն արտահայտել:

«Սրանք հարցեր են, որոնք ես պատրաստվում եմ քննարկել, նաև ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ընթացքում»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության և գործընկեր երկրների արձագանքին։ Այս համատեքստում նա հիշեցրել է 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունը։

«Այդ հայտարարության մեջ գրված է, որ կողմերը պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել ՀՀ-Ադրբեջան սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը հասցնել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկին։ Այն ժամանակ մենք այդ հայտարարության տեքստի վրա հիմնվելով ասում էինք, որ նախ պետք է անվտանգության միջոցառումները, մեխանիզմները ստեղծել, հետո միայն խոսել դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի մասին։ Այն ժամանակ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում ՌԴ մեր գործընկերներն ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։ Մենք այն ժամանակ չէինք կիսում տեսակետը, բայց որոշեցինք ճկունություն ցուցաբերել և գնալ այդ քայլին։ Բայց նաև դելիմիտացիայի հանձնաժողովի ձեևավորումից հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան։ Եւ ինձ համար անհասկանալի է, որ գործընկերները, որ ասում էին դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումը անվտանգության մեխանիզմ է նաև, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի նկատմամբ մինչև օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն արտահայտել։ Սրանք հարցեր են, որ պատրաստվում եմ քննարկել այդ թվում ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ֆորմատում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ