Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 24 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    17%
    19 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    68%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    17 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    17%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    74%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    17%
    19 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    32%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 24 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 24 (թարմացվող առցանց լուսաբանում)

22։46

Չինաստանը կարող է դառնալ գլոբալ անվտանգության համակարգի կարևոր տարր, եթե ճիշտ որոշում կայացնի՝ աջակցելու քաղաքակիրթ երկրների կոալիցիային և դատապարտի Ռուսաստանին բարբարոսության համար: Սա հավասար դիրքերում սեղանի շուրջ նստելու հնարավորություն է: Արևմուտքը պետք է բացատրի Պեկինին՝ ինչով է 1,6 տրիլիոն դոլարը տարբերվում 150 միլիարդ դոլարից։ [Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ]

22։41

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պնդմամբ՝ Զապորոժիեի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ-ն ոչնչացրել է ռուսական Կա-52 ուղղաթիռ, ևս մեկը՝ խոցել ․ «Սպանվել է նաև մոտ 60 ռուս զինվորական, հակառակորդի մի քանի զրահամեքենա ոչնչացվել է»։

22։25

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտ․ «ԴԺՀ խումբը վերահսկողության տակ է վերցրել Տարամչուկ բնակավայրը։ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, անցնելով Քաշլագաչ գետը, ճեղքել են «Այդար» գումարտակի պաշտպանությունը և առաջ շարժվել 5 կմ»,-հայտնել են գերատեսչությունից։ |tass.ru|

22:00

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Զապորոժյեի ուղղությամբ ոչնչացրել են Ка-52 ռուսական ուղղաթիռ և ևս մեկը վնասել։

Նաև սպանվել են մոտ 60 ռուսական զինծառայող և մի քանի միավոր զրահատեխնիկա։

21:49

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկուն, որն առաջարկել էր ԵՄ-ին Ուկրաինայի վերականգնման համար ստեղծել «Մարշալի պլան»։

21:38

ՌԴ ՊՆ երեկոյան ճեպազրույցը.

  • ԼԺՀ ուժերը դուրս են եկել Լիսիչանսկ քաղաքի հյուսիսային մատույցներ։
  • ԴԺՀ ուժերը վերահսկողության տակ են վերցրել Տարամչուկ բնակավայրը։
  • Ռուսական ավիացիան մեկ օրվա մեջ հարվածներ է հասցրել ռազմական 59 օբյեկտի։
  • Ռուսաստանցի զինծառայողները կոտրել են «Այդար» գումարտակի պաշտպանությունը և դուրս եկել Շախտյորսկոյե-Նովոուկրաինկա ուղղությամբ։
  • Կիևը սադրանքներ է նախապատրաստում, որպեսզի ուժեղացնի ճնշումը ՆԱՏՕ-ի վրա՝ ոչ թռիչքային գոտի հայտարարելու և հավելյալ սպառազինություն մատակարարելու համար։

21:36

Վրաստանի ազգային բանկը հայտարարել է, որ Վրաստանի բանկերը չեն սպասարկում «Мир» վճարային համակարգերի քարտերը։ Դրանցով վճարումների իրականացումը Վրաստանի տարածքում օրենքի խախտում է։

21:33

Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ ՄԱԿ-ում հաստատել են Ուկրաինայում բիոլաբորատորիաների առկայության բացակայությունը, որտեղ արտադրվում է կենսաբանական զենք։

21:32

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շաբաթ օրը` մարտի 19-ին,  հայտարարել է, որ սխալ կլինի կարգավորել հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո. «Սրանից հետո Պուտինի հետ հարաբերությունները վերականգնելու փորձը, ինչպես մենք արեցինք 2014 թվականին, կնշանակի նորից նույն սխալը թույլ տալ»,- ասել է Ջոնսոնը Պահպանողական կուսակցության համաժողովում։

21:31

Խերսոնի մարզային վարչակազմի ղեկավար Գենադի Լագուտան հայտնել է, որ ռուսաստանցի զինծառայողները չեն թույլատրել, որ հումանիտար բեռը մտնի մարզի տարածք։ Մարզի բնակչության համար 14 բեռնատար տեղափոխում էր դեղամիջոցներ և սնունդ։ Ռուսաստանցի զինծառայողները հետ են ուղարկել հումանիտար բեռով բեռնված շարասյանը, որոնք ստիպված վերադարձել են Դնեպրոպետրովսկի մարզ։

21:23

Կիևում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 228 մարդ, այդ թվում 4 երեխա։ Նման հայտարարություն է արել Կիևի քաղաքային վարչակազմը։ 912 մարդ, այդ թվում 16 երեխա, վիրավորվել է։ Ավերվել են 36 բնակելի շենք, 6 դպրոց, 4 մանկապարտեզ։

21:02

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան հույս ունի, որ Լեհաստանի՝ Ուկրաինա ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա, և որ ՆԱՏՕ-ն գիտակցում է ավելի խելամիտ և իրատեսական լինելու անհրաժեշտությունը. «Լեհաստանի վարչապետ Մորավիեցկին առաջ է քաշում մի գաղափար, որը նրանք պատրաստվում են քննարկել մի քանի օրից՝ Ուկրաինա ուղարկել ՆԱՏՕ խաղաղապահ ուժեր։ Չեմ բացառում, որ եթե հանկարծ նման որոշում կայացվի, այն կենթադրի, որ այդ խաղաղապահ ուժերի հիմքը լինի լեհական կոնտինգենտը, որը վերահսկողության տակ կվերցնի արևմտյան Ուկրաինան և կմնա այնտեղ երկար ժամանակ»։

20:54

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Շվեյցարիային կոչ է արել ռուսաստանցի օլիգարխներին զրկել «շվեյցարական հիասքանչ քաղաքներում ապրելու առավելությունից» և օգտվել իրենց սեփականությունից։

Նման հայտարարություն Զելենսկին արել է հակապատերազմական ակցիայի մասնակիցներին իր ուղերձի ժամանակ, որը հրապարակվել է նրա տելեգրամյան ալիքում։

Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային այն ռուսաստանցիների հաշիվների սառեցման համար, որոնք ընկել են պատժամիջոցների տակ, դա անվանելով «չարի դեմ պայքարի մաս»։

Նման հարցերում Շվեյցարիան սովորաբար չեզոքություն էր պահպանում, սակայն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո միացել է հակառուսական պատժամիջոցներին։

20:40

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ եթե երկիրը մինչև հաջորդ ձմեռ ավելի շատ գազ չստանա, իսկ Ռուսաստանից մատակարարումները ընդհատվեն կամ դադարեցվեն, Գերմանիան բավարար գազ չի ունենա տները ջեռուցելու և արդյունաբերության կարիքները հոգալու համար։ Նա  նշել է, որ Քաթար և ԱՄԷ ուղևորության ընթացքում կհետազոտի հեղուկ բնական գազի մատակարարումը։ Նրա խոսքով՝ նպատակ կա ջրածնային գործարք կնքելու, ինչի շնորհիվ Գերմանիան ավելի քիչ կախվածություն կունենա Ռուսաստանից:

20:36

Նիկոլաևում տեղակայված զորամասի զորանոցին հարվածի հետևանքով փլատակների տակից հանվել է առնվազն 50 դի։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղական իշխանությունների հայտարարություններին։ Եվս 57 մարդ, որոնք եղել են զորանոցում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նախնական տվյալներով՝ զորանոցի հարվածի ժամանակ գտնվել է առնվազն 200 մարդ։

20:23

Baker Hughes միջազգային նավթային ընկերությունը որոշել է Ռուսաստանի Դաշնության տարածքում իր գործունեության մեջ դադարեցնել նոր ներդրումները։ Պատճառն Ուկրաինայում առկա իրավիճակն է։

20:11

Ռուսաստանցիներն սկսել են հետաքրքրվել Մանհեթենի իրենց անշարժ գույքի վաճառքի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով անշարժ գույքի գործակալներին։ Մարդկանց մեծ մասն զգուշանում են ամերիկյան պատժամիջոցներից, չնայած ոչ բոլորը կարող են հայտնվել սահմանափակումների տակ։

20:01

Բելառուսի և Ուկրաինայի միջև այլև գոյություն չունի երկաթուղային հաղորդակցություն։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի երկաթուղու կառավարման ղեկավար Ալեքսանդր Կամիշինը։

Նա կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել բելառուսցի երկաթուղայիններին։

19։53

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Ուկրաինայի Զապորոժյեի և Չեռնոբիլի ատոմակայաններում ռադիացիոն իրավիճակը շարունակում է նորմայի մեջ մնալ։ Ներկայացուցչությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը այս ատոմակայանների վերաբերյալ թարմ տեղեկություններ է ուղարկել։ 

19:33

Ուկրաինան լքել են Բելառուսի դեսպանության բոլոր 11 աշխատակիցները

Այդ մասին հայտնել է դեսպան Իգոր Սոկոլը։ Նա պատմել է, որ անցակետում ամբողջությամբ ստուգվել է նրանց մեքենան, իսկ որոշ աշխատակիցների ամբողջ գիշերը պահել են սահմանին։ Նրանք կարողացել են Բելառուս մտնել միայն առավոտյան 09:00-ին։

19։27

Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն BBC-ին հայտնել է, որ շրջափակված Մարիուպոլ քաղաքի թատրոնի նկուղում արգելափակված հարյուրավոր մարդկանց փրկել հնարավոր չէ տարածքում ընթացող ինտենսիվ մարտերի պատճառով: Քաղաքապետի խոսքով՝ երբ մարտեր չեն ընթացել, կարողացել են միայն շենքի փլատակները մաքրել։

19:21

Բուլղարիան չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը Գազպրոմի հետ։ 

«Այս իրավիճակում Գազպրոմի հետ բանակցություններն անհնարին են»,- Bloomberg գործակալությունը մեջբերել է Բուլղարիայի փոխվարչապետ Ասենա Վասիլևայի ելույթը։

Նա նշել է, որ Բուլղարիան փնտրում է այլընտրանքային մատակարարների և արդեն բանակցություններ է վարել Հունաստանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև մտադիր է մեծացնել Ադրբեջանից գնումները։

19:07

Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է, որ ուկրաինական զինվորականները ականապատել են Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստներ մուտքը։

18:56

Ուկրաինայի ժամանակավոր բռնազավթված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարարությունը հայտարարել է, որ գերեվարվել է 562 ռուսաստանցի զինծառայող։

18։54

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսական կողմին չի հաջողվել կատարել Կիևը շրջափակելու, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վարչական սահմաններին հասնելու և Ուկրաինայի ձախափնյա հատվածի նկատմամբ վերահսկողություն սահմանելու խնդիրները։ ԳՇ-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի ուղղությամբ ռուսական կողմը «մասամբ հասել է նպատակին և կանգնեցվել Նիկոլաևի ուղղությամբ»։

18։42

Արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսությունը չի քանդվի: Հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ժողովուրդներն իրենց իշխանություններից շուտով հաշիվ կպահանջեն հակառուսական պատժամիջոցների հետևանքների համար: Մեդվեդևի խոսքով՝ ռուսական ապրանքների համար միշտ էլ իրացման շուկաներ կգտնվեն․ «Ռուսաստանը, Չինաստանը, ԱՊՀ երկրները, Հարավարևելյան Ասիան և Աֆրիկան իրացման հսկայական շուկաներ են։ Ռուսաստանն ունի զարգացման բոլոր հնարավորությունները, իսկ սահմանված պատժամիջոցները շատ առումներով երկրին օգուտ են տվել. Մոսկվան պետք է սկսի արտադրել այն ապրանքները, որոնք դեռևս չի արտադրում»,- նշել է Մեդվեդևը: |1lurer.am|

18:22

Կադիրովը հայտարարել է Չեչնիայից Ուկրաինա ժամանած կամավորականների գումարտակի մասին։

18։21

Լյուքսեմբուրգյան կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բետելի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել է իրավիճակը Ուկրաինայում։ «Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Դոնեցկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ու Լուգանսկի Ժողովրդական Հանրախետության այլ քաղաքների վրա ուկրաինական ուժայինների չդադարող հրթիռային հարվածների վրա, որոնք հանգեցրել են բազմաթիվ քաղաքացիական զոհերի»,- նշվում է հաղոդրագրության մեջ։

18:08

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր հարձակվի Ուկրաինայի վրա, «չէր սկսի այս աղետալի և անմարդկային նախաձեռնությունը», եթե Ռուսաստանում լինեին ժողովրդավարական ինստիտուտներ և ազատ մամուլ։

«Եթե Պուտինն ունենար ազատ մամուլ, եթե ունենար «BBC», ինչ էլ դուք մտածեք, նա կիմանար ճշմարտությունը կամ էլ նրա վարկածը»,- ասել է Ջոնսոնը։ Ընդ որում, BBC-ի անունը հիշատակելու ժամանակ, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները սկսել են ծիծաղել։

Ջոնսոնի կարծիքով՝ ազատ մամուլը կկարողանար Պուտինին հասցնել, որ Ուկրաինայում չեն սպասում ռուսական զորքերին և նրանց դիմադրություն կցուցաբերեն։ Ըստ բրիտանացի վարչապետի՝ իրական ժողովրդավարության պարագայում նա ստիպված կլիներ բախվեր «իրական խորհրդարանի հետ», որը ներկայացնում է ընտրողներին։ Այդպիսի պայմաններում, Ջոնսոնի խոսքով, Ռուսաստանի նախագահը չէր գործի «աղետալի և ինքնակործանիչ սխալ»։

17։50

«Զելենսկին չի ղեկավարում գործընթացներն Ուկրաինայում, նույնիսկ իր ռազմական խորհրդականները չեն խորհուրդ տալիս, թե ինչպես պետք է վարվել: Այնտեղ Ռուսաստանին հակազդեցությունն ամբողջությամբ կառավարում են ԱՄՆ-ի և Արևմուտքի ներկայացուցիչները: Բացի նրանից, որ նրանք պաշտոնապես մատակարարում են գերարդիական զենքը, ես կարծում եմ՝ հենց նրանք են ղեկավարում ռազմական գործընթացն Ուկրաինայում»,- ասել է Լուկաշենկոն ճապոնական TBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

17:36

Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը պատմել է Ուկրաինայի մայրաքաղաքի շուրջ առկա իրավիճակի մասին

Ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են։ Ռուսաստանցի զինծառայողներն «անցնում են սահմանագծերի պաշտպանության, իրականացնում են գործողություններ լոգիստիկ երթուղիների ուղղությամբ՝ համալրելու իրենց զինամթերքը, բայց չեն հրաժարվել Կիևի կողմ ակտիվ գործողությունների իրականացումից։

Նրա պնդմամբ՝ իրենց հերթին ուկրաինական զինծառայողները շարունակում են հարվածներ հասցնել՝ «ոչնչացնելով շարասյուները, շտաբները, բազաներն ու պաշարները»։

Խոսելով Բուչայի, Իրպենի, Գոստոմելի մասին՝ Կիևի մարզային վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ իրավիճակն առանց փոփոխության է, իսկ «թշնամին ակտիվորեն անցնում է պաշտպանության<...>` առավելագույնս մեր զորքերին թույլ չտալով զարգացնել հարձակողական գործողությունները»։

17։33

ՄԱԿ-ը տեղյակ չէ Ուկրաինայում իրականացվող կենսաբանական զենքի որևէ ծրագրի մասին։ Այս մասին ևս մեկ անգամ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով տեղակալ Իզումի Նակամիցուն՝ պատասխանելով ՌԴ նոր մեղադրանքներին, որ նա հակառակի ապացույցներ ունի:

17:21

Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնեցրել են մարդասիրական 10 միջանցք

Դրանք գործելու են մարտի 19-ին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։ Մասնավորապես.

  • Ակնկալվում է, որ կշարունակի գործել Մարիուպոլից Զապորոժյե միջանցքը։ Նախորդ օրվա ընթացքում այդ միջանցքով հնարավոր է եղել տարհանել գրեթե հինգ հազար մարդ։ Բացի այդ, Դոնեցկի մարզում մարդիկ կկարողանան դուրս գալ նաև Բերդյանսկից և Մանգուշից։
  • Կիևի մարզում մարդիկ կկարողանան հեռանալ Բերվիցա, Բոգդանովկա, Բորոդյանկա և Բուչա բնակավայրերից։
  • Լուգանսկի մարզից կկարողանան հեռանալ Լիսիչանսկից, Սևերոդոնեցկից, Ռուբեժնիից և Պոպասնիից։ 
  • Խերսոնի մարզ է նախատեսվում հասցնել մարդասիրական օգնություն։

17:17

VK-ն սկսել է արգելափակել նաև այն օգտատերերի օգտահաշիվները, որոնք քննադատում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները։

Նախկինում սոցիալական կայքն արգելափակում էր միայն լրատվամիջոցների էջերը։

17:07

Դմիտրի Մեդվեդևը վերջերս տելեգրամյան ալիք է բացել և ամեն օր գրառումներ է անում։ Այսօրվա գրառումը նվիրված է եղել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։

Հիմնական մտքերը. Արևմուտքն ինքը կփոշմանի պատժամիջոցների համար, աշխարհի տարբեր ծայրերում Ռուսաստանն ունի շատ գործընկերներ, ռուսական շուկայից հեռացած արևմտյան ընկերությունները «հենց ամենասկզբից մտածում էին վերադառնալու մասին»։

16:49

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին առաջարկել է Ռուսաստանի նկատմամբ սահմանել տնտեսական նոր պատժամիջոց. ամբողջական առևտրային շրջափակում

«Ինչպես ծովային նավահանգիստները (ռուսական ապրանքներով բեռնված ռուսական նավերի մուտքի արգելք եվրոպական նավահանգիստներ), այնպես էլ ցամաքային ճանապարհով առևտրի արգելք»,- նշել է Մորավեցկին։

16:18

Ուկրաինայի ազգային բանկի ղեկավարի տեղակալի հարցազրույցը Forbes-ին։ Հիմնական մտքերը.

  • Ուկրաինական ձեռնարկությունների 30 %-ն ամբողջությամբ դադարեցրել են իրենց գործունեությունը, 45 %-ը՝ կրճատել արտադրությունը։ Այսինքն, տնտեսությունը նստել է 50 %-ից մի քիչ քիչ։
  • Ազգային բանկի ռեզերվները հիմա ավելի բարձր են, քան մինչև պատերազմը՝ շնորհիվ ԵՄ, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսական օգնության։
  • Եթե պատերազմը ձգձգվի և Ուկրաինայում ցանքի գործընթացը տապալվի, ապա սննդամթերքի կարևոր տեսակների համաշխարհային գները, այդ թվում հացահատկի, մեկ տարվա ընթացքում կաճի 40-50 %-ով։

16:06

Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հարցազրույց է տվել BBC-ի ուկրաինական ծառայությանը։ Հիմնական մտքերը.

  • Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հետաքննում է ռուսական ագրեսիայի քրեական գործը։ Կասկածյալի կարգավիճակ ունի ռուսաստանցի 68 պաշտոնատար անձ՝ Սերգեյ Շոյգուից մինչև Մարգարիտա Սիմոնյան։
  • Այդ գործով կասկածյալների թիվը կարող է հասնել 1000 մարդու։ Ուկրաինան մտադիր է նրանց նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում և պահանջել ձերբակալել նրանց արտասահմանյան ակտիվները։
  • «Պուտինը ХХI դարի գլխավոր ռազմական հանցագործն է», սակայն Ուկրաինայում նրան պատասխանատվության ենթարկելու գործընթաց չի կարելի սկսել, որովհետև ունի նախագահական իմունիտետ։ 
  • Ուկրաինայում գործում են ռուսաստանցի ռազմագերիների համար նախատեսված ճամբարներ։ Նրանց հետ քաղաքակիրթ են վարվում և ցուցաբերում բժշկական օգնություն գրեթե նույն ձևով, ինչ ուկրաինական զինծառայողներին։

15:59

РИА Новости-ն պնդում է, որ Z տառով տարբերանշաններն սկսել են վաճառվել Լիբանանում։

15:47

Լավրով. Անընդհատ զգացվում է, որ ուկրաինական պատվիրակության ձեռքից բռնած են, ամենայն հավանականությամբ ամերիկացիները՝ թույլ չտալով համաձայնվել բանակցություններում Մոսկվայի նվազագույն պահանջներին։

15:41

Զապորոժիեում պարետային ժամ կսկսվի այսօր՝ Կիևի ժամանակով 16:00-ին և կավարտվի երկուշաբթի օրը՝ մարտի 21-ին՝ ժամը 06:00-ին: Տեղի իշխանությունները «անվտանգության համար» բնակիչներին խորհուրդ են տալիս դուրս չգալ փողոցներ և հանրային այլ վայրեր:

15:40

Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են 10 մարդասիրական միջանցքների շուրջ, որանք կաշխատեն այսօր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ |bbc.com|

15։38

«Ես ակնկալում եմ, որ եվրոպացի առաջնորդները կսթափվեն և Եվրախորհրդի հաջորդ նիստում կկարողանան ընդունել պատժամիջոցների նոր փաթեթ։ Լեհաստանն առաջարկում է այդ պատժամիջոցների փաթեթին շուտափույթ ավելացնել առևտրային շրջափակումը․․․Ռուսական դրոշով ռուսական նավերի մուտքի արգելք նավահանգիստներ, ինչպես նաև ցամաքային առևտրի արգելք»,- լրագրողներին ասել է Մորավիեցկին՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր շաբաթ օրը նախատեսված ակցիային՝ արգելափակելու ռուսական բեռնատար մեքենաների անցումը Լեհաստանի սահմանով։

15:27

Սանկտ Պետերբուրգի հյուրանոցներն ահազանգում են. այցելուների թիվը կրկնակի կրճատվել է

Սանկտ Պետերբուրգում, ի տարբերություն 2021 թվականի մարտ ամսվա, հյուրանոցներ այցելուների թիվը կրկնակի կրճատվել է։ Ռուսաստանի երկրորդ քաղաքում հյուրանոցների իրական ծանրաբեռնվածությունը կազմումը միջինում 25 %։

15:03

ՌԴ տրանսպորտի նախարարություն. օտարերկրյա ավիաընկերությունները յուրաքանչյուր շաբաթ ծախսում են 37,5 միլիոն դոլար՝ օդային փակ տարածքի պատճառով շրջանցելով Ռուսաստանի տարածքը։

14:45

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցը ճապոնական TBS հեռուստաընկերությանը. Հիմնական մտքերը.

  • Ես որևէ ռազմական գործողության չեմ աջակցում։ Բայց Բելառուսն ու Ռուսաստանը տնտեսության ու ռազմական ոլորտում մեկ ամբողջություն են։ Մենք ճակատագրի հեգնանքով մեկ նավակում ենք։
  • Ուկրաինայում բելառուսցի որևէ զինծառայող չի մարտնչում։ Մենք չենք հարձակվում Ուկրաինայի վրա, մենք չենք ռմբակոծում Ուկրաինային, մեզ ոչ ոք չի խնդրում դա անել։
  • Եթե Ուկրաինան կշարունակի սրել իրավիճակը Բելառուսի նկատմամբ, ապա մենք կպատասխանենք։ Ես գրեթե վստահ եմ, որ մենք ստիպված չենք լինի պատերազմել Ուկրաինայի հետ։
  • Պուտինը Զելենսկուն առաջարկում է պայմանագրի բացարձակ ընդունելի տարբերակ։ Եվ այսօր դեռ կարելի է պայմանավորվել։ Ռուսաստանն այս պատերազմում չի պարտվի։
  • Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է այնպիսի բաներ, որոնք տեղի են ունենում Բելառուսում։ Այսինքն, Ուկրաինան պետք է դառնա այնպիսին, ինչպիսին Բելառուսն է։ Որոշակի նյուանսներով։
  • Եթե դուք մտածում եք, որ Պուտինն առողջ չէ, նա բոլոր ողջերից ողջ է։ Նա բացարձակ ադեկվատ և նորմալ մարդ է։ 
  • Պատերազմը կարող են կանգնեցնել Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվելով կամ էլ ԱՄՆ-ն, եթե Բայդենը զանգահարի Զելենսկուն։
  • Այս պատերազմի առանձնահատկությունն այն է, որ ռուսաստանցիները, նույնիսկ իրենց վնասելով, զգույշ և հարգալից են վերաբերում խաղաղ բնակչությանը։

 

14:04

Ռոգոզին. ԱՄՆ-ն դիտարկում է GPS-ից Ռուսաստանի անջատման հարցը

«Դուք գիտեք, որ այսօր, պատժամիջոցների շրջանակներում, Միացյալ Նահանգները դիտարկում է GPS-ից Ռուսաստանի Դաշնության անջատման հնարավորությունը։ Գիտե՞ք այդ մասին։ Չգիտեք։ Իսկ ես կարող եմ ասել, որ դիտարկվում է այդպիսի հարց»,- հայտարարել է Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։

Ընդ որում, ըստ նրա, այս ուղղությամբ «մտահոգվելու կարիք չկա», քանի որ Ռուսաստանն ունի արբանյակային տեղորոշման իր համակարգը՝ ԳԼՕՆԱՍՍ-ը, որը կշարունակի գործել։

13:52

Mash-ը հրապարակել է գերեվարված ուկրաինացի զինծառայողի հարցաքննության կադրերը

13։43

Կիևում օդի որակի վատթարացում է գրանցվել. փոշու կոնցենտրացիաների ավելցուկ կա։ Պատճառը մայրաքաղաքի շրջակայքում, մասնավորապես՝ Բուչայի Գոստոմելի արդյունաբերական օբյեկտներում տեղի ունեցած հրդեհներ, ինչպես նաև հրդեհի աղբյուրներից օդային զանգվածների տեղաշարժը և քամու ցածր արագությունը։ Մթնոլորտում մարտի 19-ի գիշերը փոշու առավելագույն կոնցենտրացիան 2-3 անգամ գերազանցել է թույլատրելի սահմանը։ Մոնիտորինգի ենթարկված այլ աղտոտիչների կոնցենտրացիաները նույնպես աճել են, սակայն առավելագույն թույլատրելի սահմանի գերազանցում չի հայտնաբերվել։

13:40

Սարատովի մարզի ղեկավարությունը հայտնել է Ուկրաինայում երկու զինծառայողի զոհվելու մասին: Ռուսական կողմի կորուստների իրական թիվն անհայտ է։ Բայ բաց տվյալներից ստացվող տեղեկությունները վկայում են, որ կորուստները մեծ են։

13:37

ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Ուոքեր Բուշն ու Բիլ Քլինթոնն այցելել են Չիկագոյի ուկրաինական եկեղեցի՝ ի աջակցություն ուկրաինացիների։

 

13:35

Ռուսաստանում իրենց աշխատանքի դադարեցման կամ սահմանափակման մասին հայտարարել են նաև ամերիկյան Halliburton և Schlumberger նավթային ընկերությունները։

13:31

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Ուկրաինայում պատերազմը կարող է հանգեցնել «սովի փոթորկի»

Պատերազմն արդեն խախտում է մատակարարումների շղթան և հանգեցնում վառելիքի, մթերքի և տրանսպորտի գների կտրուկ աճի, հայտարարել է Անտոնիու Գուտերիշը։

13:24

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագիրը

  • Մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զենիթահրթիռային զորքերը և կործանիչ ավիացիան խոցել է ՌԴ ԶՈւ 12 օդային թիրախ. երկու ինքնաթիռ, երեք ուղղաթիռ, երեք անօդաչու և չորս թևավոր հրթիռ։
  • Ուկրաինական զորքերը Նիկոլաևի և Սումիի մարզերում ոչնչացրել են ռուսական տեխնիկայի մի քանի շարասյուն։ Կորուստները ճշտվում են։
  • Սպանվել է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի 8-րդ համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Մորդվիչևը։
  • Կա հավանականություն, որ մեծ կորուստների պատճառով Ռուսաստանի ղեկավարությունը պատերազմի շարունակման համար կսկսի զորահավաք։
  • Վիրավոր ռուսաստանցի զինծառայողներին տեղափոխում են Բելառուսի Գոմել քաղաք։ Զինծառայողների բուժմանը ներգրավված են վիրաբուժական բաժանմունքների բոլոր անձնկազմերը։ Վիրաբույժներն աշխատում են շուրջօրյա, Բելառուսի քաղաքացիների պլանային բոլոր վիրահատությունները կամ չեղարկվել են, կամ էլ անորոշ ժամկետով հետաձգվել։

13:17

Բելգիան 10 տարով հրաժարվել է ատոմային բոլոր էլետրակայանների փակումից։ Այդ երկրի իշխանությունները այդ քայլին գնացել են, որպեսզի կրճատվի կախվածությունը հանածո վառելիքից՝ «անհանգիստ աշխարհաքաղաքական վիճակում»։

13:04

Մեծ Բրիտանիայի ավելի քան 150 000 բնակիչներ ցանկություն են հայտնել կացարան տրամադրելու Ուկրաինայից փախստականներին։ Այդ մասին հայտնել է Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն։

«Տուն Ուկրաինայի համար» ծրագրի կանոնների համաձայն՝ բրիտանացիները չեն կարող փախստականներից տան վճար պահանջել, սակայն իրավունք ունեն կառավարությունից ամսական 350 ֆունտի չափով օգնություն ստանալ։

13:00

Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են շաբաթներով շարունակվել։ Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

12:54

Նիդերլանդները և Գերմանիան համաձայնվել են Սլովակիա մատակարարել ամերիկյան «Patriot» զենիթահրթիռային համալիրներ։ Ավելի վաղ, Սլովակիան նշել էր, որ պատրաստ է Ուկրաինային փոխանցել С-300 ՀՕՊ համակարգեր, եթե դրան փոխարինող համակարգեր ստանա։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ Ռուսաստանը «օրինական թիրախ» կհամարի Ուկրաինայի համար նախատեսված ցանկացած ռազմական բեռ։

12։45

Հերթական ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփնինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բայդենը նրան ներկայացրել է այն հետևանքները, որոնք կհաջորդեն Չինաստանի՝ ՌԴ-ին նյութական օգնություն ցուցաբերելուն։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան տարածած հաղորդագրությունից։

12:44

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակ. երկիր ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր զոհվել է 112 երեխա։

12:33

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցի հիմնական մտքերը.

  • ՌԴ ԶՈւ «Бастион» առափնյա հրթիռային համալիրը ոչնչացրել է Օդեսայի մարզում գտնվող Ուկրաինայի ԶՈւ ռադիո և ռադիոտեխնիկական հետախուզության կենտրոնները։
  • ՌԴ ԶՈւ «Кинжал» ավիացիոն հրթիռային համալիրն իր հիպերձայնային հրթիռներով Իվանո Ֆրանկովսկի մարզում ոչնչացրել է զինամթերքի ստորգետնյա պահեստ։
  • Մարտի 19-ի գիշերը ռուսական ավիացիան Ուկրաինայի տարածքում ոչնչացրել է չորս զենիթահրթիռային համալիր, որոնցից 3-ը С-300 են, իսկ 1-ը՝ «Бук-М1»։
  • ՌԴ զինված ուժերն Ուկրաինայում «ռազմական գործողության» մեկնարկից ի վեր ոչնչացրել են մոտ 200 անօդաչու թռչող սարքավորում և ավելի քան 1 400 տանկ ու այլ զրահամեքենա։

12:24

Bellingcat հետաքննական նախագիծը մարտի 17-ին ստեղծել է Ուկրաինայում այն հարվածների ժամանակագրությունն ու քարտեզը, որոնք հանգեցրել են քաղաքացիական օբյեկտների ավերմանն ու վնասմանը, ինչպես նաև խաղաղ բնակիչների վիրավորմանն ու զոհվելուն։ Նախագիծն ստեղծվել է սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարների և տեսանյութերի հիման վրա։ 

«Նախագծի նպատակն է հանգամանորեն նկարագրել այն միջադեպերը, որոնց վերաբերյալ առկա են քաղաքացիական բնակչությանը հնարավոր վնաս հասցնելու ապացույցներ, ինչպես նաև փորձել պարզել, թե որտեղ և երբ են դրանք տեղի ունեցել»,- նշվում է Bellingcat-ի թվիթերյան միկրոբլոգում։

12:21

Ռուսաստանցիները դժվարությունների են բախվում Թուրքիայում բանկային հաշիվներ բացելու ժամանակ։ Հատկապես մասնավոր բանկերը, պատժամիջոցների պատճառով, զգուշանում են աշխատել նրանց հետ։ Այդ մասին Reuters գործակալությանը պատմել են չորս թուրք անանուն բանկիրներ և երկու պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։

12:18

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ռուսաստանն Ուկրաինայում կիրառել է թերմոբարիկ զենք, որը նաև հայտնի է վակուումային ռումբ անվամբ։

12:12

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հակառակորդի կորուստները ըստ հակամարտող կողմերի.

Ռուսաստանի պաշտպանության նախարարություն

  • անօդաչուներ՝ 196,
  • տանկեր և այլ զրահամեքենա՝ 1438,
  • համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 145,
  • հրետանի և ականանետեր՝ 556:

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբ

  • ինքնաթիռներ՝ 95,
  • ուղղաթիռներ՝ 115,
  • տանկեր՝ 466,
  • զրահամեքենաներ՝ 1470,
  • հրետանային համակարգեր՝ 213,
  • ՀՕՊ միջոցներ՝ 44,
  • համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 72,
  • անօդաչուներ՝ 17,
  • անձնակազմ՝ մոտ 14 400:

12:04

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում առաջին անգամ «Кинжал» տեսակի հիպերձայնային հրթիռի կիրառման մասին

Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ «Звезда» հեռուստաընկերությունը, հիպերձայնային զենքն ունի թիրախի խոցման բարձր ճշգրտություն և արդյունավետություն, իսկ ժամանակակից ՀՕՊ-ի կողմից դրա խոցումը գործնականում գրեթե անհնար է:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը շրջանցել է Միացյալ Նահանգներին հիպերձայնային զենքի մշակման հարցում։

12։03

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը «Ռուսաստանի կողմից մի շարք սխալ քայլեր է նկատել Ուկրաինա ներխուժելիս»։ Նրա խոսքով՝ ռուսները «այնքան արագ առաջընթաց չեն ունեցել, որքան կցանկանային»։ «Կարծում եմ՝ նրանց (ՌԴ-ին- խմբ․) թվում էր, որ իրենք շատ արագ կգրավեն մայրաքաղաքը: Բայց նրանք չկարողացան դա անել»,- ասել է Օսթինը։

12:02

Ռոսկոմնադզորը պահանջել է չեղարկել YouTube-ում ռուսական իշխանամետ լրատվամիջոցների սահմանափակումները և սպառնացել «տեխնոլոգիական ազդեցության միջոցներով»

Գերատեսչությունը գրանցել է սահմանափակումների կիրառման 54 փաստ։ Մասնավորապես, դրանց տակ հայտնվել են Ռուսաստանի առաջին ալիքը, НТВ-ն, ТНТ-ն, РЕН ТВ-ն, «Известия»,-ն «Русское радио»-ն, «Царьград»-ը, «Россия 24»-ը, Sputnik-ը, РИА «Новости»-ն։

Ռոսկոմնադզորը հավելել է, որ Google ընկերություն է ուղարկել, որին պատկանում է YouTube-ը, սահմանափակումների բոլոր փաստերով չեղարկման պահանջ, սակայն մարտի 18-ի դրությամբ, դրանք չեն իրականացվել։ 

Նախօրեին, РИА Новости-ն, հղում անելով Ռոսկոմնադզորին մոտ իր աղբյուրին, հայտնել էր, որ առաջիկայում YouTube-ը Ռուսաստանում կարող է արգելափակվել։

12:00

Ինչ է կատարվել մարտի 19-ի գիշերը` հակիրճ.

  • Եվրամիությունում քննարկում են Ուկրաինայի վերականգնման համար պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի օլիգարխների ակտիվների փոխանցման հնարավորության հարցը, հայտնում են Bloomberg-ի աղբյուրները։
  • Bosch-ը դադարեցրել է ռուսական բեռնատար ավտոմեքենաների համար պահեստամասերի մատակարարումն այն պատճառով, որ դրանք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։
  • ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ 100 ինքնաթիռներ, այդ թվում Ռոման Աբրամովիչի անձնական ինքնաթիռը, խախտում են Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
  • Իտալիայում ձերբակալել են «Северсталь»-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովին պատկանող առանձնատունը, որը գնահատվում է 105 միլիոն եվրո։

11:37

Պատերազմն Ուկրաինայում արդեն իսկ խաթարում է մատակարարման շղթաների աշխատանքը և հանգեցնում վառելիքի, սննդամթերքի ու տրանսպորտի գների բարձրացման։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կանխենք սովի փոթորիկը և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը։ [ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ]

11:28

Կարևորը՝ ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցից.

  • Ռուսաստանի զինված ուժերի «Bastion» առափնյա հրթիռային համակարգը ոչնչացրել է Ուկրաինայի Զինված ուժերի ռադիո և ռադիոտեխնիկական հետախուզության կենտրոնները Օդեսայի մարզում։
  • Ռուսաստանի զինված ուժերը «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգի գերձայնային հրթիռներով ոչնչացրել են զինամթերքի ստորգետնյա պահեստարան Իվանո-Ֆրանկովսկի շրջանում։
  • Մարտի 19-ի գիշերը ռուսական ավիացիան Ուկրաինայում ոչնչացրել է չորս զենիթահրթիռային համակարգ, որոնցից երեքը` S-300:
  • Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում գործողության սկզբից ոչնչացրել են շուրջ 200 անօդաչու թռչող սարք և ավելի քան 1400 տանկ և այլ զրահատեխնիկա։ |tass.ru|

10։32

Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է, որ ռուսները շարունակում են մասնակի շրջափակած պահել Չեռնիգովը։ Շարունակում է շրջափակված մնալ նաև Մարիուպոլը։ Առավոտյան էլ ԳՇ-ն հայտնել է, որ հաշվի առնելով ռուսական կողմի կորուստները՝ այնտեղ կարող է բացահայտ մոբիլիզացիա սկսվել։

10։18

Ուկաինայի ԶՈՒ ԳՇ-ն գիշերը հայտնել է, որ Դոնեցկի տարածքում ռուսական կողմը «մասամբ հաջողության է հասել՝ Ուկրաինային ժամանակավորապես զրկելով Ազովի ծով ելքից»։ ԳՇ պնդմամբ Նիկոլաևի մոտակայքում ռուսական կողմը կանգնեցվել է։

Թեմայի այլ նորություններ