Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 16 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    42%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    1 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    72%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    50%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    85%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23012
  • Դոլար = 387.321

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 16 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 16 (թարմացվող առցանց լուսաբանում)

22։17

Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումների մասին նոր հրամանագիրը, որը ստորագրել է Ջո Բայդենը, արգելում է ԱՄՆ դոլարի թղթադրամների արտահանումը, վաճառքը եւ մատակարարումը ՌԴ։ Բացի դրանից, ինչպես հաղորդել է Սպիտակ տունը՝ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուշադիր հետեւում է ՌԴ-ի հետ կապված պատժամիջոցները շրջանցելու կամ խախտելու ցանկացած փորձի, այդ թվում՝ էլեկտրոնային արժույթ օգատգործելու միջոցով, եւ մտադիր է օգտագործել իրավասությունների լայն շրջանակ՝ խախտումներին հակազդելու համար»։

21։36

Վերսալում ԵՄ առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ առաջին անգամ որոշում են ընդունել զգալիորեն ընդլայնել ԵՄ անդամ պետությունների ռազմական ծախսերը, համատեղ մշակել, ստեղծել եւ գնել նոր սպառազինություն։

21։11

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ժամեր առաջ հանդես է եկել գրառմամբ՝ դիմելով Բելառուսի ժողովրդին եւ հայտնելով, որ, «ըստ ուկրաինական կողմի հավաստի տեղեկության, ՌԴ-ն սադրանք է պատրաստում ընդդեմ Բելառուսի, մասնավորապես՝  պատրաստվում է հարված հասցնել Բելառուսի մի շարք բնակավայրերի, որոնք գտնվում են ուկրաինա-բելառուսական սահմանի մոտ»։ Բելառուսի ՊՆ-ն հայտնում է, որ «Բելառուսի տարածքում հնարավոր հարվածների մասին տարածված տեղեկատվությունը հերթական սադրանքն է և բելառուսական հասարակությանը ցնցելու փորձ»։

20։24

ԵՄ երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ հավելյալ պատժամիջոցների որոշում ընդունել եւ մտադիր են Ուկրաինային լրացուցիչ 500 մլն եվրո օգնություն տրամադրել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

18։54

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին Զելենսկին գրառում է կատարել թվիթերյան իր էջում։ Զելենսկին ԱՄՆ նախագահին տեղեկացրել է երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Կողմերը քննարկել են հետագա քայլերի մասին՝ աջակցելու Ուկրաինայի պաշտպանությանը և ուժեղացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

18:14

Ռոսկոմնադզորը որոշում է կայացրել սահմանափակել մուտքը Instagram սոցիալական ցանց՝ կապված ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերի տարածման հետ։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։

17:31

ՌԴ Պետդուման լիագումար նիստում ընդունել է ՄԱԿ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին ուղղված դիմում, որով կոչ է անում հետաքննելու Ուկրաինայի կենսաբանական այն լաբորատորիաների գործունեությունը, որտեղ կարող էին իրականացվել կենսազենքի մշակման փորձեր։ |tass.ru|

17։11

Ուկրաինայի ՊՆ պնդմամբ՝ Պուտինը հրահանգել է ահաբեկչություն նախապատրաստել Չեռնոբիլի ատոմակայանում․ «Ռուսական զորքերի կողմից վերահսկվող Չեռնոբիլի ատոմակայանում նախատեսվում է տեխնածին աղետ ստեղծել, որի պատասխանատվությունը ռուս զավթիչները կփորձեն բարդել Ուկրաինայի վրա։ Ներկայումս Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջությամբ անջատված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մոնիտորինգի համակարգերից։ Կայանը հոսանքազրկված է»։ |tert.am|

16:54

Ուկրաինան հարձակում կիրականացներ Բելառուսի վրա, եթե Ռուսաստանը կանխարգելիչ հարված չձեռնարկեր։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում։ |tass.ru|

16։03

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այս գիշեր ԱԹՍ է ընկել, որն, ըստ ամենայնի, այդտեղ է հայտնվել Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտուց։ Տուժածներ չկան։ Խորվաթիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ «անօդաչու ռազմական օբյեկտը» Խորվաթիայի օդային տարածք է մտել հարևան Հունգարիայից 700 կմ/ժ արագությամբ 1300 մ բարձրության վրա։ Խորհուրդը հայտարարել է, որ պաշտոնական հետաքննություն կիրականացվի, ՆԱՏՕ-ն կիրազեկվի միջադեպի մասին։

15:48

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում առաջարկել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ ձևաչափով հավաքվել Մոսկվայում և քննարկել, թե ինչպես ապրել պատժամիջոցների պայմաններում։ |tass.ru|

15:43

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով 12:00-ի դրությունը։  Ըստ հաղորդագրության՝ ռուսական Զինված ուժերի կենտրոնացման հիմնական ուղղությունները մնում են Կիևը և Մարիուպոլը, ինչպես նաև առաջխաղացում կա Կրեմենչուկի, Նիկոպոլի, Զապորոժիեի ուղղություններով։ 

15:41

Միավորված ազգերի կազմակերպության՝ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Թրոսելը մտահոգիչ է որակել Meta Platforms-ի որոշումը, ըստ որի՝ կթույլատրվի ռուսների դեմ բռնության կոչ պարունակող գրառումների հրապարակումը։

15:04

Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան հայտնել է, որ Եվրամիության առաջնորդների միջև միասնականություն չկա Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ։ Միաժամանակ Յանշան մատնանշել է, որ մեծամասնություն են կազմել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցող երկրները։ «Կա մեծամասնություն, և Սլովենիան դրա մի մասն է, պետք է ազդանշան ուղարկել, որ անդամակցությունը կտրվի՝ ոչ թե «վաղը»,  «վաղը» հնարավոր է դառնալ թեկնածու, այլ հետո մենք կօգնենք նրանց որքան հնարավոր է շուտ այդ գործն ավարտին հասցնելու համար»։

14:56

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգող Լիլա Փիթրս Յահիային է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը:  Տիկին Փիթրս Յահիան նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին ստեղծված  տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար: [Ֆինանսների նախարարություն]

14:38

Ռոսավիացիան երկարաձգել է Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումները մինչև մարտի 20-ը: Թռիչքները ժամանակավորապես սահմանափակված են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի, Էլիստի օդանավակայաններում: Այս քաղաքներ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավիաընկերություններին խորհուրդ է տրվում օգտագործել այլընտրանքային երթուղիներ Սոչիով, Վոլգոգրադով, Միներալնիե վոդիով, Ստավրոպոլով և Մոսկվայով։ ՌԴ մյուս օդանավակայաններն, այդ թվում՝ միջազգային, շարունակելու են աշխատել սովորական ռեժիմով։ 

14:03

Խաղաղության եվրոպական հիմնադրամը կկրկնապատկի Եվրոպական միության ռազմական օգնությունն Ուկրաինային՝ այդ նպատակով հատկացնելով ևս 500 միլիոն եվրո։ Այս մասին այսօր՝ Վերսալում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ |tass.ru|

14։02

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Մերձավոր Արևելքից Ուկրաինա կամավորներ ներգրավելու առաջարկին՝ նշելով, որ նրանց օգնություն է անհրաժեշտ պատերազմական գոտի հասնելու համար։  «Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես՝ ոչ փողի դիմաց, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, դուք պետք է հանդիպեք նրանց կես ճանապարհին և օգնեք տեղափոխվել պատերազմական գոտի»,- ասել է նա Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը։ |ria.ru|

13։40

«Որպես Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման արդյունք մենք ժամանակավորապես թույլատրել ենք քաղաքական արտահայտությունների այն ձևերը, որոնք նորմալ պայմաններում խախտում են մեր կանոնները, օրինակ՝ բռնության կոչերը, «մահ ռուս զավթիչներին» արտահայտությունները։ Առաջնորդների հասցեին մահվան կոչերը կթույլատրվեն, եթե դրանք այլ նպատակներ չեն հետապնդում և արժանահավատության երկու ցուցանիշ ունեն, օրինակ՝ տեղակայումը կամ մեթոդը»։ Facebook-ն ու Instagram-ը ժամանակավորապես կթույլատրեն ռուս զինվորականների հասցեին ատելության կոչ անող գրառումները․ Reuters

12։14

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վերսալում ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի ՌԴ-ի դեմ, որոնք կազդեն նավթի և գազի ոլորտների վրա․ «Մենք լուծել ենք մեր օգտին ամենակարևոր հարցը՝ նավթի և գազի ոլորտի հետ կապված պատժամիջոցներ չեն լինի, այսինքն՝ ապագայում Հունգարիայի էներգամատակարարումն ապահովված է»։ |1lurer.am|

11։34

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մեկնաբանել է ՌԴ-ում երկիրը լքած արևմտյան ընկերությունների ունեցվածքի ազգայնականացման հավանականության քննարկումը․ «Այդ ընկերությունների ակտիվներն առգրավելու վերաբերյալ ռուսական իշխանությունների ցանկացած ապօրինի որոշում, արդյունքում, միայն լրացուցիչ տնտեսական տառապանք է պատճառելու Ռուսաստանին։ Այն կուժեղացնի առանց այն էլ ակնհայտ ազդակները միջազգային բիզնես-հանրությանը, որ Ռուսաստանում բիզնես վարելն անվտանգ չէ»։

10։36

Ռուսական առաքելությունը մարտի 11-ին նիստ անցկացնելու խնդրանքով դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Ուկրաինայի տարածքում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության քննարկման համար։ [ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկի] |tass.ru|

10։19

Ուկրաինայի Գլխավոր շտաբի հաղորդագրությունում նշվում է, որ Խերսոնի մարզում ռուսական կողմը փորձում է ոստիկանական ադմինիստրատիվ ռեժիմ մտցնել՝ ստեղծելով պարետատների համակարգ՝ «ժամանակավորապես գրավված բնակավայրերում կարգը» պահպանելու համար»։

10:06

Ուկրաինայի ԳՇ-ն հաղորդում է, որ վերջին վեց ժամում ուկրաինական և ռուսական զորքերի դիրքերում էական փոփոխություններ չեն եղել։

09:59

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «ՌԴ Զինված ուժերը գերճշգրիտ զենքի հարվածով խոցել են Լուցկի և Իվանո-Ֆրանկիվսկի ռազմական օդանավակայանները»։ Նշվում է նաև «ազատագրել են» Վոլնովախա քաղաքը։ |tass.ru|

09։55

«Ինտերպոլ»-ը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով արևմտյան մի շարք երկրների կոչին՝ կասեցնելու ՌԴ անդամությունը կազմակերխությանը․ «Կանոնադրության 2-րդ հոդվածը սահմանում է պահպանել ոստիկանական համագործակցությունը և ապահովել կապի ուղիները: «Ինտերպոլ»-ի մանդատը չի ներառում պատժամիջոցների կիրառում կամ պատժիչ միջոցների ձեռնարկում, ինչպես նաև Կանոնադրության մեջ չկա անդամ երկրի կասեցման կամ բացառման որևէ դրույթ: Կազմակերպությանը խստիվ արգելվում է քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասսայական բնույթի որևէ միջամտություն կամ գործունեություն»։

Թեմայի այլ նորություններ