Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է վարչապետի մասնակցությամբ փակ քննարկում անցկացնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    17 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    81%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    64%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է վարչապետի մասնակցությամբ փակ քննարկում անցկացնել

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գործընկերներին առաջարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկում կազմակերպել Ազգային ժողովի խորհրդի ֆորմատով, որում կքննարկվեն երկրի անվտանգային հարցերը:

«Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ քննարկումների արդյունքում, նաև քննարկելով վարչապետի հետ, ես «Հայաստան» խմբակցությանը առաջարկել եմ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի և ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ: Մեր ընդդիմադիր գործընկերներն ինձ ասել են, որ այդ ձևաչափն այդքան էլ ընդունելի չէ: Կրկին վարչապետի հետ քննարկելո՝ ես արել եմ երկրորդ առաջարկը` կազմակերպել փակ աշխատանքային քննարկում Ազգային ժողովի խորհրդի ձևաչափով, որում ներառված են նաև ընդդիմադիր գործընկերները երկու խմբակցություններից: Ոչ դրական, ոչ բացասական պատասխան այս պահի դրությամբ չեմ լսել»,- ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Ռուբինյանը:

Ռուբինյանը համաձայն է` կան հրատապ քննարկման հարցեր և առաջարկում է այդ հրատապ հարցերը քննարկել առաջարկված ֆորմատով:

«Ակնկալում եմ ձեր պատասխանը»,- հավելեց Ռուբինյանը:

Թեմայի այլ նորություններ