Moody’s-ն անփոփոխ է թողել Հայաստանի ընթացիկ սուվերեն վարկանիշը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    68%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    40%
    16 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    64%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    68%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    68%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    71%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    58%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22055
  • Դոլար = 388.501

Moody’s-ն անփոփոխ է թողել Հայաստանի ընթացիկ սուվերեն վարկանիշը

Moody’s-ն անփոփոխ է թողել Հայաստանի ընթացիկ սուվերեն վարկանիշը

«Մուդիս»-ն ընդգծում է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության արդյունավետությունը։ Օգոստոսի 31-ին «Մուդիս» միջազգային հեղինակավոր վարկանիշավորման կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված վարկանիշը թողել է նույնը՝ ընթացիկ վարկանիշը սահմանելով Ba3, իսկ հեռանկարը՝ կայուն։ Այս կապակցությամբ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է.

«Հաշվի առնելով, որ «Մուդիս»-ի կողմից նախորդ գնահատումը կատարվել էր 2019 թվականին, որից հետո 2020 թվականին Covid-ի համավարակի տարածման և պատերազմական գործողությունների հետևանքով  Հայաստանի տնտեսության համար ի հայտ էին եկել էական տնտեսական ռիսկեր՝ «Մուդիս»-ի այս գնահատմամբ արձանագրվում է նման ռիսկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացումը, և ընդգծվում է, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է այդ տեսանկյունից։ Նշվածը շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը և կառավարության տնտեսական քաղաքականությունների բարենպաստությունը ներդրումների համար։ Այն ընդգծում է նաև Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների և Կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ «Մուդիս»-ի կանխատեսումը։

Հրապարակման մեջ կարևոր տեղ են գրավում պետական պարտքի կառավարմանն առնչվող հարցերը։ Չնայած 2020 թվականի արդյունքներով Կառավարության պարտք-Համախառն ներքին արդյունք ցուցանիշը աճել է և կազմել 63,5 տոկոս, «Մուդիս»-ն այս զեկույցով ընդգծում է, որ կարևորում է առաջիկա 5 տարվա ընթացքում հիշյալ ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության քաղաքականությունը։ «Մուդիս»-ն ընդգծել է այն գործոնները, որոնք կարող են նպաստել Հայաստանի վարկանիշի հետագա բարձրացմանը:

Դրանք են՝  տնտեսության մրցունակության բարձրացմանը և կառավարման ինստիտուտների արդյունավետությանն ուղղված բարեփոխումների արագացումը, ընթացիկ հաշվի  պակասուրդի բարելավումը, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով, հարևան երկրների հետ հարաբերությունների լարվածության թուլացումը։ Զեկույցի հրապարակումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ դրանում ընդգծված հարցերը վերահաստատում են Կառավարության գործունեության ծրագրում տեղ գտած քաղաքականությունների մեծ նշանակությունը Հայաստանի տնտեսական զարգացման բարձր և կայուն արդյունքները երաշխավորելու հարցում»,-ասել է Խաչատրյանը։

Թեմայի այլ նորություններ