Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է Հայաստանի հասցեին նրա վերջին հայտարարությունների պատճառով
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    67%
    26 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 25°C
    37%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    13 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    69%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21943
  • Դոլար = 388.501

Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է Հայաստանի հասցեին նրա վերջին հայտարարությունների պատճառով

Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է Հայաստանի հասցեին նրա վերջին հայտարարությունների պատճառով

Ռուսաստանի Պետդումայի  ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է: Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը ԱԺ ղեկավարության անունից գրություն է ուղարկել Զատուլինին, որում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության հասցեին նրա վերջին  հրապարակային հայտարարությունները վնասում են երկու  պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

«Նման գրություն Ազգային ժողովից ուղարկվել է Կոնստանտին Զատուլինին», - Արմենպրեսի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը:

ԱԱԾ մամուլի կենտրոնից  հրաժարվեցին պատասխանել հարցին, թե ի՞նչ հիմքով է արգելվել Զատուլինի այցը Հայաստան՝ նշելով, որ նման տեղեկատվություն չեն կարող տրամադրել, քանի որ դա խախտում է տվյալ անձի անձնական կյանքի գաղտնիությունը: «Նման տեղեկատվություն կարող ենք տրամադրել միայն ձեր կողմից նշված անձին կամ վերջինիս կողմից լիազորված անձին», - պարզաբանեցին ԱԱԾ-ից:

Կոնստանտին Զատուլինը «Տելեգրամ»-ի իր էջում արձագանքել է ԱԺ կողմից ուղարկված նամակին՝  դա համարելով վիրավորական քայլ:

«Մեզ համար անսպասելի էր, նամակ ստացանք ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետից։ Մեզ ասացին, որ իմ այցը անցանկալի է, և որ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը», - նշված է Զատուլինի գրառման մեջ:

Թեմայի այլ նորություններ